Ուրբաթ, 03.05.2024, 10:08
 
 
Սկիզբ » 2010 » Մարտ » 21 » «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ՍՊՈՐՏԻՆԳ» 3-1 / ՍՊԱՍՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ՍՊՈՐՏԻՆԳ» 3-1 / ՍՊԱՍՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ 14:07
Երեկ կայացած հանդիպումը «Ռեալի» համար կարևոր էր, քանի որ «Լիոնի» հետ 1-1 խաղալուց հետո պետք էր լավ խաղ ցուցադրել սեփական հարկի տակ: Հանդիպումից առաջ գրեթե ոչ ոք չէր հավատում նրան, որ «Ռեալը» կարղ է միավորներ կորցնել «Խիխոնի» հետ խաղում: Մի խոսքով ասաց` սա «պատվիրված» երեք միավոր էր «Ռեալի» համար: Բայց գիտենք, որ պատվիրված խաղեր չեն լինում և հաղթանակի հասնելու համար պետք պայքարել մինչև վերջ:
 
Այս չգրված օրենքը գործով ապացուցեցին «Խիխոնի» խաղացողները, ովքեր երկրորդ կեսի սկզբում կարողացան սակավաթիվ հակագրոհներից մեկը ավարտել գոլով: Հաշիվը դարձավ 1-0 օգուտ «Խիխոնի» և պետք էր արդեն արթնանալ «Ռեալի» խաղացողներին: Չանցած մի քանի րոպե «Ռեալը» ասես կերպարանափոխեց և միանգամից երկու գնդակ ուղարկեց Պաբլոյի պաշտպանած դարպասը: Աչքի ընկան Վան դեր Վարտն ու Խաբի Ալոնսոն: Դրանից հետո հանդիպումը նորից սառեց, բայց միևնույնն է «Սպորտինգին» չէր հաջողվում լուրջ գրոհներ կազմակերպել Իկեր Կասիլյասի դարպասի մոտ: Հանդիպմանը մնացել էր 15-20 րոպե, երբ հիանալի վարպետություն ցուցադրեց թիմի գլխավոր ռմբարկու Գոնսալո Իգուաինը, ով աջ եզրից ճեղքեց պաշտպանությունը, տեղափոխվեց մի քիչ կենտրոն և թեթև, բայց դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը: Հաշիվը դարձավ 3-1 և այստեղ ամեն ինչ պարզ էր: Մեծամասնությունը սկսեց մտածել, որ դրանից հետո «Ռեալը» կնետվի առաջ հաջողությունը ավելացնելու համար, բայց նման բան տեղի չունեցավ և թիմերը հանգիստ հանդիպումը մոտեցրեցին տրամաբանական ավարտի:
 
Ինչ վերաբերում է «Ռեալի» առաջատարներին, ապա ասենք, որ «Խիխոնի» խաղացողները շատ լավ հսկեցին Ռոնալդուին: Պորտուգալացու լավագույն խաղերից չէր: Իգուաինը, չնայած նրան, որ էլի մի քանի պահեր գոլային «փչացրեց», ամեն դեպքում կարողացավ դառնալ գոլի հեղինակ և այդ գոլով ևս մեկ գնդակով մոտեցավ Լեո Մեսսիին: Ինչ վերաբերում է կիսապաշտպանական գծին, ապա այս խաղում Պելեգրինին նորից օգնության ձեռք մեկնեց Գուտիին, ով արդեն մի քանի անգամ է ինչ դուրս է գալիս փոխարինման ու փոխում է խաղի ընթացքը: Վատ տպավորություն թողեց Գրաներոյի խաղը, ով ասես անջատված էր գործում ընդհանուր թիմից` շատ էր փոխանցումերի խոտանը վերջինիս մոտ: Լավ խաղ ցուցադրեց Վան դեր Վարտը: Այլ հանդիպումների համեմատ այնքան ակտիվ չէր այսօր Մարսելոն, ով քիչ էր միանում գրոհներին: Պաշտպանները գործեցին ապահով, չնայած բաց թողած գոլին: Ամեն դեպքում «Ռեալի» երեկվա խաղը շատ լավ բնութագրում է Մարսելոյի ցուցադրած խաղը` քիչ գորհներ, բայց հաղթանակ:
 
Պատրաստեց: Հաբեթ Հարությունյանը
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ | Դիտել են: 1916 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 2
2 ApetH  
0
Wrestler jan anum enq, hima parzapes himnakan ujer@ kentronacrel enq realmadrid.am-i vra

1 Wrestler  
0
Es inch a exel, Inchi el norutyunner cheq grum?

Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |