Ուրբաթ, 03.05.2024, 07:41
 
 
Սկիզբ » 2010 » Մարտ » 20 » «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ՍՊՈՐՏԻՆԳ ԽԻԽՈՆ» / ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԸՆԴԱՌԱՋ «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ՍՊՈՐՏԻՆԳ ԽԻԽՈՆ» / ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԸՆԴԱՌԱՋ 14:55
Այսօր «Ռեալ Մադրիդը» հերթական հանդիպումն է անցկացնելու սեփական «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում: Այս մրցաշրջանում դեռ «Ռեալի» ոչ մի միավոր չի կորցրել սեփական հարկի տակ (խոսքը վերաբերում է Լա Լիգային), բայց այստեղ կայացած վերջին խաղը դեռ չի մոռացվել ոչ մի երկրպագուի կողմից: Վստահաբար կարող ենք ասել նույնը թիմի ղեկավարության և ֆուտբոլիստների համար: Այնպես որ այսօր «Ռեալին» դժվարին պայքար է սպասվում: Առաջին հերթին պետք է հաղթահարել հուզմունքը, քանի որ «Ռեալի» ֆուտբոլիստները պարտավոր են այսօր գեղեցիկ ու գրավիչ ֆուտբոլ ցուցադրել սեփական երկրպագուների առաջ: Երկրորդ հերթին «Ռեալի» այսօրվա մրցակիցը, չնայած նրան, որ այնքան էլ բարձր դիքր չի զբաղեցնում մրցաշարային աղյուսակում, ամեն դեպքում կարողացել է առաջին շրջանի խաղում մեկ միավոր վաստակել. խաղն ավարտվել է 0-0 հաշվով:
 
 «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴԻ» ԿԱԶՄԸ
 
Դարպասապահներ - Կասիլյաս, Դուդեկ; պաշտպաններ - Ռամոս, Ալբիոլ, Արբելոա, Գարայ, Մեթսելդեր, Մարսելո, Մարկոս Ալոնսո; կիսապաշտպաններ - Գագո, Լաս, Խաբի Ալոնսո, Վան դեր Վարտ, Գուտի, Գրաներո; հարձակվողներ - Ռաուլ, Կրիշտիանու Ռոնալդու, Իգուաին
 
«ՍՊՈՐՏԻՆԳ ԽԻԽՈՆԻ» ԿԱԶՄԸ
 
Դարպասապահներ - Խուան Պաբլո, Ռաուլ; պաշտպաններ - Սաստրե, Բոտիա, Գրեգորի, Կանելլա, Խոսե Անխել, Իվան Հերնանդես, Ջերարդ; կիսապաշտպան - Ռիվերա, Կարմելո, Լորա, Դիեգո Կաստրո, Կամաչո, Դե լաս Կուևաս, Պեդրո, Կիկե, Մատեո, Մատեոբուենա; հարձակվողներ - Լուիս Մորան, Բիլիչ, Բարալ
 
Ինչպես տեսնում եք «Ռեալի» կազմում բացկայելու են Կական, Դիարան, Դրենտեն: Մեծ կորուստ է Պելեգրինիի համար Կակայի բացակայությունը: Բայց ամեն դեպքում Կակայի բացակայությունը չպետք է անդրադառնա նրա վրա, որպեսզի թիմը չկարողան ցուցադրել գեղեցիկ ֆուտբոլ: Թիմը դա արեց անցած տուրում և հիմա պարտավոր է այդ հաջողությունը կրկնել այսօր:
 
«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ՍՊՈՐՏԻՆԳ ԽԻԽՈՆ»
Լա Լիգա , 27 տուր, 23:00
TV - NTV + СПОРТ ПЛЮС
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ | Դիտել են: 1355 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 5.0/1 | Մեկնաբանություններ: 1
1 Ahmed  
0
There's a terrific amount of kneldowge in this article!

Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |