Ուրբաթ, 03.05.2024, 09:13
 
 
Սկիզբ » 2010 » Մարտ » 26 » «ԽԵՏԱՖԵ» - «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» 2-4 / ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ... «ԽԵՏԱՖԵ» - «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» 2-4 / ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ... 13:44
 
«Ռեալ Մադրիդը» համարյա միշտ միավորներ է կորցրել «Խետաֆեի» հետ խաղերում, որոնք կայացել են «Ալֆոնսո Պերես» ստադինում: Եվ ահա երեկ գիշեր Պելեգրինիի սաները շատ լուրջ էին մոտեցել վերոհիշյալ խաղին և առաջին իսկ րոպեներից անցան գործի և առաջին խաղակեսի 23 րոպեին արդեն հաղթում էին 3-0 հաշվով:
 
Առաջին գոլի հեղինակ դարձավ Ռոնալդուն, ով հերթական անգամ իրացրեց տուգանային հարվածը անկրկնելի կերպով: Չանցած մի քանի րոպե երկրորդ գնդակի հեղինակ դարձավ Իգուաինը, ով դուրս եկավ մեն-մենակ դարպասապահի դիմաց և գրավեց դարպասի հեռավոր անկյունը: Երկրորդ գոլից հետո «Խետաֆեն» կարծես վայր դրեց ուժերը և չէր արձագանքում ոչ մի դրվագի: Հերթական գրոհի ժամանակ «Ռեալի» ֆուտբոլիստները աջ եզրում կարճ փոխանցումներով ազատ տարածություն դուրս բերեցին Գագոյին, վերջինս հիանալի փոխանցում կատարեց իր հայրենակցին` Իգուաինին: Վերջինս դուրս եկավ մեն-մենակ Ուստարիի դիմաց և սառնասրտորեն իրացրեց պատեհ առիթը և հաշիվը դարձրեց 3-0: Դրանից հետո խաղը մի քիչ սառեց, բայց «Ռեալի» ֆուտբոլիստները շարունակում էին վերահսկել իրավիճակը: Հանդիպման 37-րդ րոպեին նորից անհատական վարպետությամբ աչքի ընկավ Ռոնալդուն: Վերջինս ստացավ գնդակը աջ եզրում, մի փոքր առաջ շարժվեց և սուր անկյունից գնդակահարեց մրցակցի դարպասը: Ուստարին նույնիսկ չհասկացավ, թե ինչպես գնդակը անցավ նրանից և հայտնվեց դարպասում: Չորրորդ գոլից հետո չէր անցել մեկ րոպե, երբ «Խետաֆեն» կազմակերպեց գրոհ, ձախ եզրից հետևեց փոխանցում «Ռեալի» տուգանային հրապարակ, որտեղ Իկեր Կասիլյասը փորձեց տիրել գնդակին, բայց գործեց մի փոքր անփույթ և գնդակը բաց թողեց ձեռքերի միջից: Գնդակը սլանում էր դեպի Պարեխոն: Կասիլյասը փորձեց ուղղել սխալը և դուրս եկավ դարպասներից: Պարեխոն սահանկումով գնակը խլեց Կասիլյասից և գրավեց դատարկ դարպասը: Հաշիվը դարձավ 4-1: Առաջին խազակեսը այդպես էլ ավարտվեց: Երկրորդ խաղակեսում զագցվում էր, որ թիմերը դուրս են եկել խաղադաշտ, որպեսզի ավարտի հասցնեն հանդիպումը, քանզի ոչ ոք արդեն չէր կասկածում «Ռեալի» հերթական հաղթանակին: Հանդիպումը ընթանում էր ցածր տեմպով: Հանդիպման 83-րդ րոպեն էր, երբ «Խետաֆեի» խաղացողը փորձեց հարվածել դարպասին, բայց գնդակը դիպավ պաշտպանին, և ուղղությունը փոխելով, հայտնվեց ազատ կանգնած Պեդրո Լեոնի մոտ և վերջինիս միայն մնում էր դիպուկ հարվածել դարպասին, ինչն էլ նա արեց: Հաշիվը դարձավ 4-2: Հանդիպումը այսպես էլ ավարտվեց: «Ռեալ Մադրիդը» հաղթեց շաբաթվա առաջին դերբիում և այսօրվանից կսկսի նախապատրաստվել «Ատլետիկոյի» հետ խաղին:
 
ՊԱՏՐԱՍՏԵՑ` Հաբեթ Հարությունյանը
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ | Դիտել են: 2032 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 2
2 Егор  
0
http://sport-news.my1.ru/news/2007-12-15-65#comments

1 Haijb  
0
Superb information here, ol'e chap; keep burning the midignht oil.

Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |