Ուրբաթ, 03.05.2024, 07:06
 
 
Սկիզբ » 2010 » Մարտ » 25 » «ԽԵՏԱՖԵ» - «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» / ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԸՆԴԱՌԱՋ «ԽԵՏԱՖԵ» - «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» / ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԸՆԴԱՌԱՋ 14:08
 
Այսօր տեղի է ունենալու շաբաթվա առաջին մադրիդյան դերբիներից մեկը: «Ռեալը» հյուրընկալվելու է մերձմադրիդյան «Խետաֆեին»` «Ալֆոնսո Պերես» անվան ստադիոնում: Հիշեցնենք, որ առաջին խաղաշրջանի հանդիպումը ավարտվել է «Ռեալի» 2-0 հաշվով հաղթանակով: Երկու գոլերի հեղինակ է դարձել Իգուաինը: Թվում է, թե «Ռեալին» հեշտ հանդիպում է սպասվում նաև այսօր, բայց երբ նայում ենք վիճակագրությանը, ապա պարզ է դառնում, որ «Ռեալն» այնքան էլ լավ ցուցանիշներ չի ցույց տվել «Խետաֆեի» հարկի տակ: Այստեղից հետևություն, որ սպասվելու անզիջում պայքար: «Խետաֆեն» բացի նրանից, որ համարվում է տան թիմ, կազմում ունի խաղացողներ, ովքեր ժամանակին խաղացել են «Ռեալում» կամ դուրս են եկել միջազային ասպարեզ հենց «Ռեալի» ակադեմիայից: Նույնիսկ գլխավոր մարզիչ Միչելը ժամանակին մարզել է նաև «Կաստիլյան»: Վերջիններիս մոտ մեծ է ցանկությունը հաղթել իրենց նախկին թիմին և ապացուցել, որ իզուր են նրանց վաճառել այլ թիմին: Իրենց հերթին «Ռեալի» խաղացողներին նույնպես հաղթանակ է հարկավոր, որպեսզի պահպանի առաջատարի դիրքերը: Հիշեցնենք, որ երեկ «Բարսելոնան» հերթական հաղթանակն է տարել` հաղթելով «Օսասունային» 2-0 հաշվով:
 
«Ռեալի» կազմում նորից խաղադաշտ դուրս չեն կարող գալ Բենզեման և Կական: Վերջիններս իրենց վնասվածքներից դեռ չեն ապաքինվել: Ենթադրվում է, որ մեկնարկային կազմում այսօր կտեսնենք Գագոյին: Մեկնարկային կազմում ամենայն հավանականությամբ կխաղա Վան դեր Վարտը, ով վերջին խաղերում լավ ֆուտբոլ է ցուցադրում: Հարձակման զույգը կկազմեն Իգուաինն ու Ռոնալդուն:
 
Իր հերթին «Խետաֆեն» խաղալու է իր պատվի համար և ձգտելու է հաղթել ավելի զորեղ մրցակցին: Թիմի հարձակման առաջատարն է «Ռեալի» նախկին հարձակվող Ռոբերտո Սոլդադոն, ով այս մրցաշրջանում արդեն դարձել է 12 գոլի հեղինակ: Երկրորդ ռմբարկուն Մանու դել Մորալն է` խփած 6 գոլերով: Կիսապաշտպանությունում տոն է տալիս «Ռեալի» մեկ այլ սան Դանի Պարեխոն, ով դեռ անցյալ տարի խաղում էր «Ռեալի» կազմում: «Խետաֆեի» դարպասպահն է Խորդի Կոդինան, ով անցյալ տարի համարվում էր «Ռեալի» երրորդ դարպասապահը: Ավելացնենք, որ վերջինս լավ մրցաշրջան է անցկացնում «Խետաֆեի» կազմում:
 
ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ
 
«Խետաֆե» (Պայմանական կազմ) – Կոդինա, Կատա Դիաս, Բելենգեր, Պարեխո, Մանու, Սոլդադո, Սելեստինի, Բոատենգ, Ռաֆա, Պեդրո Լեոն, Գավիլան
 
«Ռեալ Մադրիդ» (Պայմանական կազմ) – Կասիլյաս, Ռամոս, Ալբիոլ, Արբելոա, Մարսելո, Ալոնսո, Վան դեր Վարտ, Գրաներո, Գագո, Իգուաին, Ռոնալդու:
 
«ԽԵՏԱՖԵ» - «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ»
Լա Լիգա, 25.03.10, հինգշաբթի
TV – Հայ TV, NTV + Football
 
Հաբեթ Հարությունյան
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ | Դիտել են: 1849 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 5.0/1 | Մեկնաբանություններ: 2
2 Adri  
0
TYVM you've solved all my proeblms

1 zidane  
0
հԱՂՏԵՑ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆԸ<ԱՅՍԻՆՔՆ արքայական ակումբը

Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |