Սկիզբ » 2009 » Օգոստոս » 16 » Կական , Ռոնալդուն և Կասիլյասը հանդիպումից հետո… Կական , Ռոնալդուն և Կասիլյասը հանդիպումից հետո… 08:31
Ռոնալդուն , Կական և Կասիլյասը նույն կարծիքի էին և հանդիպումից հետո ասացին , որ նրանք գոհ են իրենց ցուցադրած խաղից և դեռ բավականին ժամանակ կա , որպեսզի մինչև ԼաԼիգայի սկսվելը հասնեն իրենց լավ մարզավիճակին:
ԿՐԻՍՏԻԱՆՈ ՌՈՆԱԼԴՈՒ
"Այսօր ես ինձ հիանալի էի զգում: Մենք բոլորս առաջընթաց ենք ապրում և դեռ ժամանակ կա ավելի լավ մարզավիճակ ձեռք բերելու: Դեռ շուտ է այդ մասին խոսելը , բայց ես վստահ եմ դրանում: Կարևորը այն է , որ մենք հաղթեցինք :"
ԻԿԵՐ ԿԱՍԻԼՅԱՍ
"Շատ ֆուտբոլիստներ բացակայում էին թիմից այս շաբաթվա ընթացքում և մենք համարյա ժամանակ չունեինք խաղին նախապատրաստվելու համար: Ինձ դուր եկավ Սոսիեդադը և հուցով եմ , որ նրանք մյուս տարի կվերադառնան Լա Լիգա: Մենք շատ գոլեր ենք խփել վերջին հանդիպումներում և հիմա պետք է աշխատենք մեր պաշտպանության վրա , որպեսզի և հարձակումը , և պաշտպանույթունը բալանսավորված լինի:"
ՌԻԿԱՐԴՈ ԿԱԿԱ
"Ես երջանիկ եմ , քանի որ ես խաղացի իմ առաջին հանդիպումը Ռեալի կազմում Իսպանիայում: Ես կարծում եմ , որ մենք լավ խաղացինք: Շատ հեշտ է խաղալ այս թիմում: Մենք պետք է ավելի լավ աշխատենք:"
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է