Սկիզբ » 2009 » Օգոստոս » 18 » Մեցելդեր: "Սա ինձ համար կարևոր հանդիպում է , բայց այնուամենայնիվ ուզում եմ , որ մենք հաղթենք…" Մեցելդեր: "Սա ինձ համար կարևոր հանդիպում է , բայց այնուամենայնիվ ուզում եմ , որ մենք հաղթենք…" 10:31
Հանդիպումը Բորուսիայի հետ , հատուկ նշանակություն է ունենալու Մեցելդերի համար , որը մինչև Ռեալ տեղափոխվելը հանդես է եկել Բորուսիայում:
"Այդ օրը ինձ համար հատուկ է լինելու: Իմ ընտանիքը և ընկերները գտնվելու են ստադիոնում: Սա առաջին դեպքը կլինի , երբ ես խաղալու եմ Բորուսիայի դեմ այն ժամանակվանից երբ հեռացել եմ Դորտմունդից: Ես այստեղ համարյա բոլորին ճանաչում եմ... Ես ուրախ եմ վերադառնալ Դորտմունդ:"
"Սա հատուկ օր է ինձ համար , բայց ես խաղալու եմ հաղթանակի համար: Ես օգնելու եմ ու անելու եմ ամեն ինչ , որպեսզի մենք հաղթենք:Ես կփորձեմ հաղթել և միևնույն տեղը հաճույք ստանալ խաղից:"
"Բորուսիան անհարմար մրցակից է: Նրանք արագ են և աշխատում են ամբողջ դածտի երկայնքով: Շատ երիտասարդներ կան թիմում , որոնք ավելի մոտիվացված կլինեն , քանի որ ամեն օր նրանք չեն կարող իրենց ցույց տալ Ռեալի նման հզոր թիմի հետ խաղում: Հեշտ չի լինելու , բայց մենք ամեն ինչ պետք է անենք , որպեսզի հասնենք մեր ուզածին: Մենք բավարար հզոր ենք , որպեսզի հաղթենք հանդիպումը:"
"Ես հիշում եմ 1998 թվականի ՉԼ եզրափակիչը և 2003 թվականի հանդիպումը Ռեալի և Բորուսիայի միջև: Պորտիլիոն խփեց գոլը վերջին 94 – րդ րոպեին:"
"Ես երջանիկ եմ և գտնում եմ , որ լավ եմ անցկացրել նախապատրաստական փուլը: Ես ամեն ինչ արել եմ , որպեսզի լավ մարզավիճակ ձեռք բերեմ: Ես կարծում եմ , որ թիմը պատրաստ է: Մենք ավելացրել ենք հատկապես տակտիկական գործողություններում: Ես , իրոք , ինձ զգում եմ այս թիմի մի մասնիկը և փորձելու եմ և ամեն ինչ անելու եմ , որպեսզի օգնեմ իմ խաղընկերներին:"
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է