Սկիզբ » 2010 » Փետրվար » 2 » ԱԿՈՒՄԲ / Ալոնսո-Գրաներո-Գուտի եռյակը ԱԿՈՒՄԲ / Ալոնսո-Գրաներո-Գուտի եռյակը 10:57
«Դեպորի» հետ խաղին Պելեգրինին մի քանի խնդիր ուներ լուծելու: Նախ ամենակարևորը դա դաշտի կենտրոնն էր:
Վնասվածքի պատճառով թիմին չէին կարող օգնել հենակետայիններ Գագոն, Դիառան և Լասսը: Եվ ահա չիլիացի մասնագետը որոշել էր դաշտ դուրս բերել միանգամից Ալոնսոին, Գրաներոին և Գուտիին: «Ռեալ Մադրիդը» գնդակին տիրում էր ավելի շատ` մոտ 59 %: Թիմը պահում էր գնդակը, ինչպես դուր է գալիս Պելեգրինիին: Այստեղից հետևություն` թիմը չի փլվում առանց Լասսի: Եվ հիմա կարող ենք վստահ լինել, որ «Էսպանյոլի» դեմ «Ռեալը» դուրս կգա նույն կազմով:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.As.com
Հղումը կայքին պարտադիր է: