Սկիզբ » 2009 » Նոյեմբեր » 23 » Արբելոա: "Մենք մեր ուշադրությունը բևեռել ենք “Ցյուրիխի” հետ խաղի վրա:" Արբելոա: "Մենք մեր ուշադրությունը բևեռել ենք “Ցյուրիխի” հետ խաղի վրա:" 19:12
Ինչպես է ձեր ծունկը?
Ամեն ինչ նորմալ է:
Ինչպես կբացատրեք այն , որ "Ռեալը” զբաղեցնում է առաջին տեղը այն դեպքում , երբ վատ է խաղում?
Մենք գիտենք , որ դեռ այնքան էլ լավ չենք խաղում , բայց մենք ամեն օր ձգտում ենք լավացնել մեր ֆունկցիոնալ վիճակը:
Դուք նայելու եք , թե ինչպես է խաղալու "Բարսան” "Ինտերի” հետ?
Ճիշտն ասած ինձ չի հուզում , թե ինչպես խաղալու "Բարսան”: Ես հիմա կենտրոնացած եմ "Ցյուրիխի” խաղի վրա:
Արդյոք հիմա իսկական "ԷԼ Կլասսիկոյի” պահն է?
Ինձ թվում է այո , քանի որ մենք հիմա գնալով մարզավիճակի մեջ ենք մտնում և ես կարծում եմ , որ հենց հիմա պետք է ապացուցել , թե մենք ինչ ենք ընդունակ:
Դուք խաղալու եք "Կամպ Նոուում"?
Ես չգիտեմ , թե խաղալու եմ , թե չէ: Դեռ ժամանակ կա և մի մոռացեք , որ դեռ մենք "Ցյուրիխի” հետ հանդիպում ունենք:
Վիճակագրությունը ապացուցում է , որ առանց Ռոնալդուի թիմը այնքան էլ լավ չի խաղում: Արդյոք թիմը կախվածություն ունի Ռոնալդուից?
Նա հիանալի խաղացող է , բայց մենք հիմա առաջին տեղում ենք և հանդիպումների կեսն առանց նրա ենք հաղթել:
Ռոնալդուն կխաղա "Բարսայի” դեմ?
Նա շատ է ուզում խաղալ և ինձ թվում է , որ այո նա կխաղա:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Հղումը կայքին պարտադիր է