Սկիզբ » 2010 » Հունվար » 27 » ԱՍՈՒԼԻՍ / Ռոնալդու. «ԿԿ-ի որոշման մեջ չկա լոգիկա» ԱՍՈՒԼԻՍ / Ռոնալդու. «ԿԿ-ի որոշման մեջ չկա լոգիկա» 12:07
Այն բանից հետո, երբ ԿԿ հայտարարեց, որ Ռոնալդուին որակազրկել են երկու խաղով, Ռոնալդուն հարցազրույց է տվել լրագրողներին և խոսել է վերոհիշյալ որոշման մասին:
Ի ՞նչ կասեք ԿԿ-ի որոշման մասին:
Ոնց քցում բռնում եմ այդպես չպետք լիներ: Ուղղակի լոգիկայիս մեջ չի տեղավորվում: Անկեղծ ասած ես չեմ հասկանում, թե ինչ սկզբունքվ են այդպիսի որոշում ընդունել:
Դուք գոնե հույս ունե ՞ք, որ կարող է մասնակցեք «Դեպորի» հետ խաղին:
Դա ինձանից կախված չէ: Ես վստահում եմ ակումբին և հուսով եմ, որ նրանք կկարողանան ինչ-որ բան փոխել:
Դուք կարո ՞ղ եք նորից նկարագրել այդ չարաբաստիկ դրվագը:
Ես միշտ ուզում եմ խաղալ: Դա ինձ սովորեցրել է Պրեմիեր Լիգան, որ միշտ պետք է մարզավիճակի մեջ լինես: Ես գնացել եմ Անգլիա, երբ պատանի էի և ինձ այնտեղ սովորեցրել են, որ ոչ մի դեպքում չվիճեմ մրցավարների հետ: Ես չեմ ցանկացել վնասել «Մալագաի» խաղացողին: Ես ուղղակի ուզում էի ազատվել նրա հսկողությունից:
Սա ձեր երկրորդ հեռացումն էր այս մրցաշրջանում:
Ես ցանակնում եմ ասել մրցավարներին, որ նրանք սուլեն միայն այն դեպքում, երբ , իրոք, խախտում կա: Իսպանիայում լավ բաներ շատ կան, բայց կան նաև վատ բաներ: Ես միշտ ուզում եմ խաղալ և դրա համար էլ հիմա ջղայնացած եմ:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.As.com
Հղումը կայքին պարտադիր