Սկիզբ » 2010 » Հունվար » 17 » «ԲԻԼԲԱՈ»-«ՌԵԱԼ» 1-0 / «Ռեալը» ձեռնունայն վերադառնում է տուն «ԲԻԼԲԱՈ»-«ՌԵԱԼ» 1-0 / «Ռեալը» ձեռնունայն վերադառնում է տուն 10:55
Մանուել Պելեգրինին շատ էր ուզում հաղթանակի հասնել «Սան Մանեսում» և դրա համար միանգամից խաղադաշտ էր դուրս բերել Բենզեմային, Ռոնալդուին և Կակաին: Խաղին մասնակցեցին նաև Լասսը և Ռամոսը:
Հանդիպումը շատ անսպասելի սկսվեց «Ռեալի» խաղացողների համար: Տակեռոն և Գուռպեգին ուղղակի տեռորի ենթարկեցին Կասիլյասի դարպասը առաջին մի քանի րոպեներին: Եվ հենց այդ ժամանակահատվածում էլ Լեորենտեն կարողացավ բացել խաղի հաշիվը: Այդ գոլը միակն էր և հաղթականը: Ինչ կարելի է ասել հանդիպման մասին: Գոլից հետո «Ռեալը» սկսեց գրոհել, իսկ այդ գրոհները ուղղակի անձնազոհաբար կասաեցնում էին «Բիլբաոի» ֆուտբոլիստները: Տպավորություն էր ստեղծվում, որ այս հանդիպումը ուղղակի կյանքի ու մահվան հանդիպում էր «Ատլետիկի» համար:
Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա ասենք, որ թիմը խաղում էր: Կային պահեր, որոնք պետք է ավարտվեր գոլով: Բայց հարմար դիրքերից վրիպեցին Ռոնալդուն, Բենզեման: Ինչևէ «Ռեալը» կրեց երրորդ պարտությունը այս մրցաշրջանում և հիմա ստիպված է սպասել մինչև հաջորդ շաբաթ, որպեսզի «Բեռնաբեուում» վերականգնի սասանված հեղինակությունը «Մալագայի» հետ խաղում:
Պատրաստեց: Հաբեթ Հարությունյանը
Հղումը կայքին պարտադիր