Ուրբաթ, 22.11.2024, 19:15
 
 
Սկիզբ » 2010 » Հունվար » 16 » «ԲԻԼԲԱՈ»-«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» / Կապարոս. «Ռեալը» օրեցօր աճում է» «ԲԻԼԲԱՈ»-«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» / Կապարոս. «Ռեալը» օրեցօր աճում է» 10:16
 
«Ատլետիկ Բիլբաոի» գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը վստահ է, որ այս տարի էլ Լա Լիգաի չեմպիոնությունը կխաղարկեն «Ռեալը» և «Բարսելոնան»:
 
«Բարսելոնան» երկու միավորի առավելություն ունի «Ռեալի» նկատմամբ: Մադրիդը լավ է հասկանում, որ իրավունք չունի սայթաքելու: Երկու ակումբներն էլ խաղալու են յուրաքանչյուր հանդիպում հաղթանակի հասնելու համար: Ես չեմ կարող ասել, որ ով կդառնա չեմպիոն: «Բարսան» թիմ է, որի խաղացողները հասկանում են միմյանց կես խոսքից, բայց ինչ վերաբերում է «Ռեալին», ապա ասենք, որ թիմը կամաց-կամաց, բայց միևնույն ժամանակ հաստատուն քայլերով առաջ է գնում»:
 
«Ինչ վերաբերում է մեզ, ապա ասեմ, որ մեզ համար շատ կարևոր է ցուցադրել մեր ֆուտբոլը: Պետք չէ թույլ տալ «Ռեալին», որպեսզի շատ տիրի գնդակին»:
 
Համաձայն «Առյուծների» գլխավոր մարզչի խոսքի` «Բիլբաոն» ի զորու կլինի ծնկի բերել «Ռեալին» այն ժամանակ, երբ թիմը չի անի այնպիսի սխալներ, ինչպես դա արեց Յեստեն անցած խաղի ժամանակ:
 
«Կարևոր է չկորցնել մեր դեմքը և ցուցադրել մեզ հասու ֆուտբոլ»:
 
Կապարոսը համարում է, որ «Ռեալի» ամենավտանգավոր կողմը դա հաղթանակների պակասն է. «Ռեալը» հիմա հաղթանակների և տիտղոսների ծարավ է զգում և այդ պատճառով պետք զգույշ լինել, քանի որ նրանք իրենց ուզածին հասնելու համար մեծ բաների են ընդունակ: Շատ վառ օրինակ է «Ռեալի»` «Սարագոսայի» նկատմամբ տարած հաղթանակը»:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը: http://www.Marca.com
Հղումը կայքին պարտադիր
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 712 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 1
1 Kierra  
0
I'd venture that this aitcrle has saved me more time than any other.

Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |