Ուրբաթ, 22.11.2024, 19:08
 
 
Սկիզբ » 2010 » Մարտ » 4 » ԲՈԼՈՐԸ ԱՌԱՆՑ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՏՈՒՆ ԲՈԼՈՐԸ ԱՌԱՆՑ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՏՈՒՆ 10:52
Երեկ ամբողջ ֆուտբալյին աշխարհը հետևում էր ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումների ընթացքներին: Ինչպես գիտեք «Ռեալի 10 ֆուտբոլիստ իրենց ազգային հավաքականներում հանդիպումներ պետք է անցկացնեին:
 
ԳԵՐՄԱՆԻԱ – ԱՐԳԵՆՏԻՆԱ 0-1 (Իգուաին)
 
Արգենտինայի հավաքականում ինչպես արդեն գիտեք երեկ հանդիպում է անցկացրել «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը: Նա խաղադաշտում անցկացրել է 61 րոպե: Մարադոնան օգտագործեց Պիպիտային այն դիրքում, որտեղ խաղում է Իգուաինը «Ռեալում»: Իգուաինը այնքան էլ լավ հանդիպում չանցկացրեց, բայց մադրիդիստին հաջողվեց անել այն, ինչը նրա մոտ ավելի լավ է ստացվում վերջին ժամանակներում` դարձավ հաղթական գոլի հեղինակը;
 
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ – ՉԻՆԱՍՏԱՆ (Ալմեյդա, Լիեդսոն)
 
Պորտուգալիայի հավաքականի կազմում երեք 45 րոպե խաղաց «Ռեալի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն: Համարյա բոլոր գրոհները կազմակերվում էին Ռոնալդուի ջանքերի շնորհիվ: 36 րոպեին Ռոնալդուն հինաալի անցում ձեռնարկեց ձախ եզրով և հիանալի փոխանցումով դարձավ իր ազգային թիմի առաջին գոլի համահեղինակը: Բացի դրանից Ռոնալդուն չէր կարող հեռանալ խաղադաշտից առանց դարպասին մի քանի վտանգավոր հարված չկատարելուց հետո: Նրա հարվածներից հետո գնդակը կարող էր հայտնվել դարպասում, բայց Ռոնալդուին այդ օրը տրված չէր դառնալ գոլի հեղինակ:Ռոնալդուն հիմնականում գործում էր ձախ եզրում:
 
ՖՐԱՆՍԻԱ – ԻՍՊԱՆԻԱ 0-2 (Դավիթ Վիլյա, Սերխիո Ռամոս)
 
Լասսը երեկ Ֆրանսիայի հավաքականի կազմում խաղաց 90 րոպե: Լասսի դիմաց լուրջ խնդիր էր ծառացած երեկ, քանզի նա պետք է պայքարեր Սեսկի, Ալոնսոյի, Սեննայի, Ինյեստայի, Խավիի նման կիսապաշտպանների հետ Նրան այդ գործում օգնում էր Տուլալանը: Վստահաբար կարող ենք ասել, որ այս հանդիպումը Լասսի լավագույննեից չէր, քանի որ գնդակը համարյա չէր մնում ֆրանսիացիների մոտ: Չնայած նրան, որ Լասսը խաղաց առանց փոխարինման, ոչ մի հաջող գործողությամբ աչքի չընկավ, բացառությամբ մի դրվագի, երբ արագությամբ չզիջեց Նավասին:
 
ԻՌԼԱՆԴԻԱ – ԲՐԱԶԻԼԻԱ 0-2 (Էնդրյուս(ինքնագոլ), Ռոբինյո)
 
 Կական իր ազգային թիմի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Կական առաջիններից էր, ով բոլորից շուտ վերադարձավ Մադրիդ: Արդեն նշել ենք, որ Կական հիանալի է խաղացել և մեծ ավանդ է ունեցել իր թիմի հաջողության մեջ: Կական կազմակերպում էր անցումներ, կատարում էր փոխանցումներ և այլն: Սա ուրախացնում է, քանի որ Կակայի լավ մարզավիճակը մեծ օգուտ կարող է տալ «Ռեալին»:
 
ՖՐԱՆՍԻԱ – ԻՍՊԱՆԻԱ 0-2 (Դավիթ Վիլյա, Սերխիո Ռամոս)
 
«Ռեալի» երիտասարդ պաշտպանը լավագույններից էր «Սեն Դենիում»: Ռամոսը ոչ մի հնարավորություն չէր տալիս Ֆրանսիայի հավաքականի հարձակվողներին: Ստվերում էր թողել Անրիին, ով ընդհանրպաես աչքի չընկավ ոչնչով և ստիպված էր լքել «Սեն Դենին» սուլոցների ներքո: Ռամոսը, ինչպես գիտենք օժտված է նաև գոլահարի հատկանիշներով և նա իր այդ ունակությունները ի ցույց դրեց ամբողջ ֆուտբոլային աշխարհի հանդիպման 45 րոպեին: Նա հիանալի ընդունեց գնդակը, հնարքով անցավ պաշտպանից և հարվածեց Լիորիսի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը: Ռամոսը նաև զգուշացվեց` ստանալով դեղին քարտ:
 
ՖՐԱՆՍԻԱ – ԻՍՊԱՆԻԱ 0-2 (Դավիթ Վիլյա, Սերխիո Ռամոս)
 
Ալոնսոն` հերթական «Ռեալի» խաղացողը, երեկ հավաքականի կազմում անցկացրեց 63 րոպե: Նրան փոխարինեց Սեննա: Ալոնսոն դաշտի կենտրոնում խաղում է Բուսկետսի հետ և ասենք, որ լավ է ստացվում երկուսի համագործակցությունը: Ալոնսոն ոչ մի խնդիր չէր զգում դաշտի կենտրնում և հաղթո էր դուրս գալիս համարյա բոլո պայքարներում: Ավելացնենք, որ հենց Ալոնսոյի փոխանցումից հետո Ռամոսը գրավեց մրցակցի դարպասը: Երկրորդ խաղակեսում նա մի քիչ հոգնեց և դրա համար էլ փոխարինվեց
 
ՖՐԱՆՍԻԱ – ԻՍՊԱՆԻԱ 0-2 (Դավիթ Վիլյա, Սերխիո Ռամոս)
 
Դել Բոսկեն «Ռեալի» մեկ այլ խաղացողի` Արբելոային նորից դուրս էր բերել մեկնարկային կազմում: Արբելոան խաղում էր պաշտպանության ձախ եզրում: Արբելոան հիանալի գործեց` չնայած նրան, որ նրա հետ նույն եզրում էր գործում արագաշարժ Ռիբերին: Նա միշտ առաջինն էր հասնում գնդակներին և հաղթող էր դուրս գալիս միկրոմենամարտերում: Արբելոան շարունակում է աճել և խաղից խաղ ցուցադրում ավելի հասուն ֆուտբոլ:
 
ՖՐԱՆՍԻԱ – ԻՍՊԱՆԻԱ 0-2 (Դավիթ Վիլյա, Սերխիո Ռամոս)
 
Կասիլյասը` հավաքականի ավագը, երեևի իր կարիերայի ամենահեշտ հանդիպումներից մեկը անցկացրեց, քանզի նրա դարպասին եզան քիչ թվով հարվածներ, այն էլ ոչ այնքան վտանգավոր: Ավագը այս խաղից հետո հավաքականում անցկացրած հանդիպումների քնակով հավասարվեց իր թիմակից Ռաուլին: Հիմա նա միայն զիջում է Սուբիսարետային:
 
ՖՐԱՆՍԻԱ – ԻՍՊԱՆԻԱ 0-2 (Դավիթ Վիլյա, Սերխիո Ռամոս)
 
Չնայած նրան, որ Ալբիոլը մնացել էր պահեստայինների նստարանին, ամեն դեպքում Դել Բոսկեն նրան դուրս բերեց խաղադաշտ առաջին խաղակեսից հետո: Նա խաղում էր որպես կենտրոնական պաշտպան, բայց պետք լինելու դեպքում օգնում էր Արբելոային ձախ եզրում: Ալբիոլի համար էլ երեկվա հանդիպումը շատ հեշտ դասավորվեց:
 
ՀՈԼԱՆԴԻԱ - ԱՄՆ 2-1 (Կայտ, Հունտելաար - Բոկանեգրա)
 
Վան դեր Վաարտը երեկ իր ազգային թիմի կազմում խաաց 60 րոպե և օգնեց իր թիմին հաղթել ԱՄՆ-ի հավաքականին 2-1 հաշվով: Վան դեր Վաարտը շատ զգույշ էր գործում, քանզի նոր է վերականգնվել վնասվածքից և չէր ցանկանում ռիսկի դիմել:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.As.com
Հղումը կայքին պարտադիր
Прикрепления: Կատեգորիա: | Դիտել են: 869 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |