Սկիզբ » 2010 » Մարտ » 6 » ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄԱՐՍԵԼՈ ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄԱՐՍԵԼՈ 13:40
Մարսելոն «Սևիլյայի» հետ խաղից մի քանի ժամ առաջ հարցազորւց է տվել իսպանական AS-ին: Բրազիլացին խոսել է կայանալիք հանդիպման կարևորության մասին:
Դուք հիմա ձեր լավագույն պահե ՞րն եք ապրում «Ռեալում»:
Այո, հատկապես այն բանից հետո, երբ ինձ է միացել իմ որդին` Էնցոն: Ես լավ մարզավիճակում եմ, բայց միշտ ավելացնելու տեղ կա:
Ի ՞նչ է ձեզ մոտ հիմա պակասում:
Ամեն ինչից մի քիչ պակասում է: Միշտ կատարելագործվելու տեղ կա:
Ի ՞նչի վրա եք հիմա ավելի շատ աշխատում:
Ցանկանում եմ ավելի արագ կողմնորոշվել խաղադաշտում: Կատարելագործում եմ փոխանցումներս և այլն:
Ինչպե ՞ս եք դա անում:
Իհարկե, մարզումների և քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Ես ամեն օր աշխատում եմ ինձ վրա:
Ի ՞նչ տեղի ունեցավ ձեր հետ «Պիսխուանում»:
Մենք պարտվեցինք և կարելի է ասել, որ բոլոր լրագրողները ինձ էին մեղադրում: Սա ֆուտբոլ է և նման բաներ պատահում են:
Բայց քննադատական խոսքերը տեղին էին, քանի որ Նավասը, պարզապես, հաղթեց ձեզ այդ օրը բոլոր մենամարտերում:
Այո, համաձայն եմ, բայց սա ֆուտբոլ է և բոլորի հետ էլ պատահում է:
Դա ձեր վատագույն հանդիպու ՞մն էր:
Այո, բայց չնայած դրան ես հաջորդ խաղում դարձա գոլի հեղինակ:
«Բարսայի» դեմ էլ այդքան լավ չխաղացիք...
Ախ, այպե ՞ս: Իսկ ես կարծում էի, որ լավ եմ խաղացել այդ խաղում: Մարզիչը մեզ ասաց, որ մենք լավ խաղացինք:
Փաստ է, որ դուք ավելի լավ եք խաղում խորքից…
Այո, քանի որ ես փոքր ժամանակվանից սիրել եմ խորքից առաջ շարժվել: Ես նախընտրում եմ գնդակ ստանալ դեմքով դեպի դարպասը, այլ ոչ թե դարպասին հակառակ: Կարևորը այն է, որ մարզիչը ինձ վստահում է:
Ի ՞նչ է ձեզանից պահանջում մարզիչը:
Աշխատանք և կենտրոնացում: Եթե ես ինչ-որ բան այն չեմ անում, ապա նա ուղղում է:
Դուք ազա ՞տ եք գործում խաղադաշտում:
Եզրերում այնքան էլ շատ մեծ չէ տարածությունը, բայց ես խաղում եմ խորքից և, երբ որ պետք է փոխվում եմ դիրքերով Վան դեր Վաարտի, Կակայի, ինչպես նաև Պիպիտայի հետ:
Դուք այս տարի շատ գոլային փոխանցումների հեղինակ եք դարձել...
Այո ՞, ինչպիսի երջանկություն! Դրանցից ամենից շատը ես տվել եմ խորքից գորհներին միանալուց հետո: Նաև դարձել եմ երկու գոլի հեղինակ:
Պելեգրինին ասել է, որ առաջին խաղում «Սևիլյան» արժանի էր հաղթանակի:
Ես համաձայն եմ: Բայց նաև ձեզ ասեմ, որ «Կամպ Նոուում» և «Սան Մանեսում» էլ մենք էինք լավ խաղում, բայց պարտվեցինք:
Ինչպե ՞ս եք խաղալու Նավասի դեմ:
Ես անելու եմ մաքսիմալը, ինչ ինձանից կախված է, որպեսզի նրան ոչինչ չհաջողվի ձեռնարկել:
Բաստոսն է ուժեղ, թե ՞ դուք:
Նա հիանալի խաղացող է, բայց ես կասեմ, որ ես: Ես աշխատում եմ, որպեսզի նորից վերադառնամ հավաքական: Ես դեռ չեմ կորցրել շանսերը մեկնել ՀԱՀ:
Ի ՞նչ կասեք Կակայի մասին:
Նա կամաց-կամաց գտնում է իր խաղը:
Ուզու ՞մ եք, որ Իգուաինը երկարաձգի պայմանագիրը:
Այո, իհարկե:
Ի ՞նչ կասեք «Լիոնի» հետ խաղի մասին:
Մենք ամեն ինչ անելու ենք հաղթելու համար:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.as.com
Հղումը կայքին պարտադիր