Ուրբաթ, 22.11.2024, 19:01
 
 
Սկիզբ » 2010 » Փետրվար » 8 » ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ / Կակա. «Հիմա ես խաղում եմ ավելի ազատ» ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ / Կակա. «Հիմա ես խաղում եմ ավելի ազատ» 19:58
Այսօրվա հարցազրույցի ժամանակ Կական հերքեց բոլոր այն լուրերը` կապված այն բանի հետ, որ մարդիկ խոսում էին, որ նա վնասվածքից դեռ չի ապաքինվել:
 
«Ես զգում եմ ինձ հիանալի: Վնասվածքը այլևս չի խանգարում ինձ: Ամեն ինչ անցյալում է, բայց ամեն դեպքում ես նորից անում եմ հատուկ վերականգնողական վարժություններ, ինչը նորմալ է նման վնասվածքներից հետո: Անցյալ շաբաթ խոսում էին այն մասին, որ իմ վնասվածքը չի անցել, բայց ես հիմա ասում, որ դրանք ուղակի խոսակցություններ են և ինձ հետ հիմա ամեն ինչ կարգին է»:
 
«Ես միայն անհանգստացած էի նրա համար, որ վնասվածքը ինձ թույլ չէր տալիս անել այն, ինչ ցանականում է անել խաղադաշտում: Բժիշկներրը ինձ ասացին մնալ հանգիստ և հիմա ես ինձ լիովին ապաքինված եմ զգում»:
 
«Միայն այստեղ չէ որ խոսում էին իմ վնասվածքի մասին: Բրազիլիայում և Իտալիայում նույնպես խոսում էին այս մասին»; «Գոլը, որը խփեցի շաբաթ օրը յուրահատուկ էր: Ես ի վիճակի եմ հիմա ցուցադրել այն ֆուտբոլը, որին սովոր են երկրպագուները: Վնասվածքը թույլ չէր տալիս ինձ կենտրոնանալ խաղի վրա ամբողջ ուժով»:
 
«Մենք լավ ենք խաղում: Հիանալի է խաղում նաև թիմի պաշտպանույթյունը: Թիմում բոլորն էլ հավասար են և մենք հիմա համոզվածք ենք, որ թիմում բոլոր խաղացողներն էլ հավասարապես կարող են օգուտ տալ թիմին: Հիմա հիանալի հնարավորություն կա «Ռեալի» խաղը լավագույնին հասցնելու համար»:
 
«Մենք բարելավում էին մեր խաղը և' ֆիզիկականի, և' տեխնիկականի վրա շատ աշխատելով: Հիմա դուք ինքներդ կամաց-կամաց տեսնում եք այս շաբաթների ընթացքում մեր կատարած աշխատանքի արդյունքը»:
 
«Բենզեման շատ տաղանդավոր է: Նա դառնում է շատ կարևոր գոլերի հեղինակ: Հեշտ չէ մեկ երկրից տեղափոխվել մեկ այլ երկիր և միանգամից ցուցադրել գեղեցիկ ֆուտբոլ»:
 
«Եսչեմ կարծում, որ մրցավարները միտում ունեն ին- որ խաղացողի վնաս տալու կամ վնասելու: Շատ դժվար է ինչ-որ հետևություններ անել»:
 
«Հիմա «Բարսան» առաջ է մեզանից 5 միավորի տարբերությամբ, քանի որ նրանք լավ են խաղացել: Ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել «Բարսելոնին»: Դա մեր նպատակն է»:
 
«Մենք պետք հաղթենք «Խերեսին» և հուսանք, որ «Ատլետիկոն» կկարողանա միավորներ խլել «Բարսելոնայից»: «Չեմպիոնների Լիգան առանձնահատուկ մրցաշար է: Մենք մեծ ցանկություն ունենք այդ մրցաշրում հաղթանակի հասնելու համար: Մենք ունենք բոլոր պատճառները և հնարավորությունները այդպես մտածելու համար»:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է:
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 720 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 5.0/1 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |