Շաբաթ, 21.09.2024, 17:54
 
 
Սկիզբ » 2010 » Հունվար » 5 » ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ / Նեմանյա Վիդիչը դեռ չի կողմնորոշվել ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ / Նեմանյա Վիդիչը դեռ չի կողմնորոշվել 20:34
Նեմանյա Վիդիչը ստիպված է խոսել իր անձնական գործակալի հետ իր ապագայի մասին, քանի որ վերջին ժամանակներս հաճախ է խոսվում այն մասին, որ սերբ խաղացողը լքելու է «Օլդ Թրաֆորդը»:
 
Վերջին ամիսների ընթացքում խոսվում է, որ Սերբիայի հավաքականի պաշտպանը ցանկանում է հեռանալ Անգլիայից և նրա ծառայություններով հետաքրքրվում են «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան», որոնք պատրաստ են պաշտպանի համար վճարել 30 միլիոն եվրո:
 
Վիդիչի գործակալին մոտ կանգնած աղբյուրը, մասնավորապես, Սիլվանո Մարտինան, հաստատել է այն փաստը, որ Վիդիչը և նրա գործակալը պետք է հանդիպեն, որպեսզի վերջնականապես կողմնորոշվեն ֆուտբոլիստի ապագայի հացում:
 
Գլխավոր թեման այն է լինելու, որ Վիդիչը վերջնական որոշում կայացնի, թե ի վերջո որտեղ է ցանկանում հանդես գալ: Հիշեցնենք, որ 2006 թվականին Վիդիչը 9 միլիոն եվրոյով «Մանչեստեր» տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակից»: Վիդիչը հիմա այնքան էլ լավ հարաբարությունների մեջ չէ Ֆերգյուսոնի հետ այն բանի պատճառով, որ ցանկանում է , որպեսզի ակումբը բարձրացնի նրա աշխատավարձը: Ավելացնենք, որ Վիդիչը հիմա ստանում է 70 000 եվրո շաբաթական, բայց խաղացողը ուզում է, որպեսզի այն բարձրացնեն մինչև շաբաթական 100 000 եվրո: Եթե այդպես տեղի ունենա, ապա նա աշխատավարձի չափով կհավասարվի Ռունիին և Ֆերդինանդին: Թարգմանեց:
 
Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը: http://www.Goal.com
Հղումը կայքին պարտադիր է
Прикрепления: Կատեգորիա: ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐ | Դիտել են: 688 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |