Շաբաթ, 21.09.2024, 20:50
 
 
Սկիզբ » 2010 » Հունվար » 15 » ՖՈՒՏԲՈԼԻՍՏ / Բենզեման շատ է հասունացել… ՖՈՒՏԲՈԼԻՍՏ / Բենզեման շատ է հասունացել… 11:04
 
Բենզեման գնալով ընտելանում է Մադրիդին: Նա արդեն քչից-շատից տիրապետում է իսպաներենին և կամաց-կամաց հարմարվում է մադրիդյան կյանքին` հետևաբար կարելի է ենթադրել, որ նա այստեղ է երկար ժամանակով…
 
Բենզեմայի համար հիմա շատ կարևոր փուլ է սկսվում: Նա իր տրամադրության տակ հիմա երեք հանդիպում ունի, որպեսզի կարողանա համոզել Պելեգրինիին, որ հենց ինքն է այն ֆուտբոլիստը, ով կարող է իր վրա վերցնել թիմի հարձակման ուժը: Հանդիպումներից առաջինը կայանալու է վաղը` «Սան Մանեսում»: Այնտեղ ֆրանսիացին փորձելու ապացուցել, որ ոչ մի տեսակ մթնոլորտ չի կարող իրեն խանգարել` ցոիցադրելու իրեն հատուկ գոլառատ ֆուտբոլ: Պարզ է մի բան, որ Բենզեման կարող է հույս դնել իր ցանկացած խաղընկերոջ վրա, ովքեր ամեն ինչ կանեն, որպեսզի ինքը վերադարձնի նախկին վստահությունը:
 
Ճիշտ է, որ Բենզեման հիանալի հարաբերությունների մեջ է Լասսի, Իգուաինի և Գարայի հետ, բայց նա նաև հատուկ կապ է պահպանում պորտուգալացի ռոնալդուի հետ: Արդեն մենք հասկացել ենք, որ երկուսն էլ տարբերվում են իրենց խաղաոճերով: Եղել են դեպքեր, երբ հենց Բենզեման է մատակարարել Ռոնալդուին գոլային փոխանցումներով: Չնայած այս ամենին հենց Ռոնալդուն է խորհուրդներ տալիս Բենզեմային: Պորտուգալացին առաջին հերթին Բենզեմային խորհուրդ է տվել աշխատել ֆիզիկականի վրա, քանի որ դա շատ մեծ դեր կունենա` «Ռեալի» նման մեծ ակումբում հիմնովին հաստատվելու համար: Նա խորհուրդ է տվել ֆրանսիացուն ֆիզիկական աշխատանքներ տանել մարզուներից առաջ և հետո` նույնիսկ նա դա պետք է անի ազատ ժամանակ, երբ տանն է:
 
Այն ամենը ինչ կատարվեց Բենզեմայի հետ վերջին ժամանկահատվածում ապացուցում է այն փաստը, որ Բենզեման շատ է փոխվել այն ժամանկավանից, երբ ժամանեց Մարդիդ Լիոնից: Նա իրա համար գնեց ժամանակակաից մեքենա, բնակարան և կարելի է ասել, որ կամաց-կամաց հարմարվում է մադրիդյան կյանքին: Այստեղի հետևություն, որ Բենզեմայի նպատակները շատ լուրջ են և նա շատ է ցանկանում երկար մնալ «Ռեալում»:
 
Ուղղակի սխալ կլինի խոստովանել այն, որ լիովին փոխվել է Բեզեմայի վերաբերմունքը բուն ֆուտբոլային խաղերի հանդեպ: Հիշենք միայն այն, թե ինչպես էր խաղում Բենզեման «Լիոնում»: Իսկ այստեղ` «Ռեալում», լրիվ ուրիշ կերպ է գործում. հարձակվում է, նահանջում է, օգնում է պաշտպաններին, խաղում է եզրերում և պատահական չէ, որ նա հիմա թիմի լավագույն գոլային փոխանցում կատարողն է…
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը: http://www.As.com
Հղումը կայքին պարտադիր
Прикрепления: Կատեգորիա: ՖՈՒՏԲՈԼԻՍՏ | Դիտել են: 739 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |