Բոլորին է հայտնի, որ Կրիշտիանո Ռոնալդուին չեն սիրում համարյա բոլոր ստադիոններում ու նրան սուլոցներով են դիմավորում: Դա բոլորին էր հայտնի նաև այն ժամանակ, երբ նա դեռ խաղում էր Անգլիայում: Եվ ահա կամաց-կամաց Ռոնալդուին սկսում են «ատել» նաև իսպանական ստադիոններում: Հերթը «Սան Մանեսինն» էր: «Սան Մանեսը» միշտ էլ աչքի է ընկել նրանով, որ չի ընդունում ցանկացած մրցակցի` լինի դա «Ռեալը», «Տեներիֆեն» կամ «Վալենսիան»... Երեկ տեղի ունեցած «Բիլբաո»-Ռեալ Մադրիդ» հանդիպման ժամանակ «Սան Մանեսը» այնպես էր երկրպագում իր թիմին, որ կարծես այս հանդիպումը վերջինն է լինելու Բիլբաոում: «Ռեալի» ֆուտբոլիստները հանդիպում էին սուլոցների դաշտի ցանկացած հատվածում: Նույնիսկ հարվածներ էին ստանում տարբեր տեսակի առարկաներով, երբ մոտենում էին անկյունային իրացնելու կամ եզրային նետելու համար: Եվ ահա դրվագներից մեկում, երբ Ռոնալդուն չկարողացավ արագությունը ժամանակին պահել և իներցիայով մոտեցավ դաշտի եզրային մասին, երկրպագուներից մեկը սկսեց անվայել խոսքեր և արտահայտություններ հնչեցնել պորտուգալացու հասցեին: Ռոնալդուն էլ իր հերթին իրեն չկորցրեց և գնդակով երկրպագուին հարվածելու փորձ արեց` փորձելով վախեցնել: Այդ դրվագից հետո «Սան Մանեսը» էլ ավելի ուժեղ սկսեց սուլել «Ռեալի» ցանկացած գործողությանը:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:http://
Marca.com
Հղումը կայքին պարտադիր է: