Սկիզբ » 2010 » Հունվար » 5 » ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ / Բենզեման և Կական կմասնակցեն «Մալորկայի» հետ հանդիպմանը ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ / Բենզեման և Կական կմասնակցեն «Մալորկայի» հետ հանդիպմանը 11:11
Կական և Բենզեման Լա Լիգայի հաջորդ տուրի` «Մալորկայի» հետ հանդիպմանը կմասնակցեն հանդիպման սկզբից: Հիշեցնենք, որ բրազիլացին նույնիսկ կարող էր մասնակցել «Օսասունայի» հետ խաղին, բայց Պելեգրինին որոշել էր ռիսկի չդիմել: Ավելացնենք, որ Կական վնասվածքի պատճառով չխաղաց 40 օր:
Բենզեման նույնպես տանալու է շանս, որպեսզի իրեն դրսևորի լավագույն կողմերով մեկանարկային կազմում: Բենզեման վերջին 5 հանդիպումներից չորսում դուրս էր գալիս փոխարինման երկրարդ խաղակեսերում, բացառությամբ «Վալենսիայի» հետ հանդիպումը:
«Օսասունաի» հետ հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել Վան դեր Վաարտը: Բացի հոլանդացուց, հանդիպումը բաց կթողնեն Ռամոսը և Լասսը և դա կարող է բերել նաև տակտիկական սխեմաների փոփոխմանը: Առաջին հայցքից կարելի է ենթադևել, որ թիմը կխաղա նույն ոճով, որով խաղաց «Օսասունաի» դեմ(4-3-1-2): Հարձակման գծում կխաղան Իգուաինը և Բենզեման, իսկ կենտրոնում Գրաներոն, ում կօգնեն Գագոն և Ալոնսոն:
Երկրորդ տարբերակում հարձակման գիծը կարող են կազմել Իգուաինը, Ռոնալդուն և Բենզեման, որոնց խորքից օգնելու է Կական: Եվ չնայած նրան, որ «Ռեալը» առանց Կակաի հիանալի խաղաց վերջին մի քանի խաղերում, բացառությամբ «Օսասունաի» հետ խաղի, Պելեգրինին պնդում է, որ Կական հիմական կազմի խաղացող է:
Իսկ ինչ վերաբերվում է պաշտպանությանը, ապա ասենք, որ Մարսելոն երկար ժամանակ անց նորից խաղալու է ձած պաշտպանի դիրքում, իսկ Արբելոան կտեղափոխվի աջ եզր:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Հղումը կայքին պարտադիր է