Շաբաթ, 21.09.2024, 22:46
 
 
Սկիզբ » 2010 » Հունվար » 5 » ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ / Մահամադու Դիառան լավագույն խաղացող ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ / Մահամադու Դիառան լավագույն խաղացող 18:48
Մահամադու Դիառան հունվարի 10-ից մասնակցելու է Աֆրիկայի գավաթի խաղարկությանը, բայց նախքան դա, նա իր ազգային հավաքականի հետ մասնակցել է Քաթարի մայրաքաղաք Դոխայում անցկացվող ընկերական առաջնությանը, որտեղ հանդիպել են Հյուսիսային Կորեաի հավաքականի հետ: Հանդիպումը ավարտվել է կորեացիների հաղթանակով, բայց լավագույնի ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռեալի» կիսապաշտպան Դիառան: Բացի դրանից ֆուտբոլիստը օգտվել է առիթից և հարցազրույցի ժամանկ խոսել իր գործերի և հավաքականի մասին:
 
«Մեր հավաքականը ի զորու է հաղթել Աֆրիկայի գավաթը: Սա յուրահատուկ հնարավորություն է, որպեսզի մենք ապացուցենք մեր երկրպագուներին և աֆրիկյան մամուլին, որ մենք հիանալի հավաքական ունենք, չնայած նրան, որ չկարողացանք դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ»:
 
«Օգտվելով առիթից` չեմ կարող չշեշտել այն, որ ես ինփ հպարտ եմ զգում իմ հայրենիքում, քանի որ ես իմ երկիրը ներկայացնում եմ այնպիսի ակումբում, ինչպիսին «Ռեալ Մադրիդն» է»:
 
«Ես չեմ հանձնվի: Ես կմնամ այն Դիառան, ում բոլորը ճանաչում են և կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի նորից ձեռք բերեմ մարզչի վստահությունը: Պելեգրինին հիանալի աշխատանք է տանում և բոլորս էլ նրա կողքին ենք: Ես կարծում եմ, որ մեզ կհաջողվի հասնել մինչև Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ և այնտեղ հաջողության հասնել, եթե աշխատենք այնպես, ինչպես դա արել ենք մինչև այս օրը»:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը: http://www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է
Прикрепления: Կատեգորիա: ՖՈՒՏԲՈԼԻՍՏ | Դիտել են: 747 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |