Սկիզբ » 2010 » Հունվար » 4 » ԳԱՐԱՅ, ԱԼԲԻՈԼ ԵՎ ՌԱՄՈՍ / «Ամեն ինչ լավ է, բացի արդյունքից» ԳԱՐԱՅ, ԱԼԲԻՈԼ ԵՎ ՌԱՄՈՍ / «Ամեն ինչ լավ է, բացի արդյունքից» 10:33
Գարայը, Ալբիոլը և Ռամոսը հանդիպումից ասեցին, որ թիմը շատ լավ խաղաց, բայց նրանք անտրամադիր են գրանցված հաշվից:
Գարայ
«Մենք կարող էինք տանել ասյտեղից երեք միավոր, եթե մի քիչ ագրեսիվ գործեինք հարձակման գծում, բայց միևնույն ժամանակ գիտեինք, որ շատ դժվար է լինելու մեզ համար: Հիմա պետք է մտածենք հաջորդ հանդիպման մասին, որտեղ պարտավոր ենք երեք միավոր վաստակել»: «Ափսոս, որ չկարողացանք երեք միավոր վաստակել: Ես կարծում եմ, որ ոչ ոքիի արժանի չէինք մենք»: «Ես երջանիկ եմ, որ խաղում եմ մեկնարկային կազմում, բայց ամենակարևորը թիմի ընդհանուր հաջողությունն է»:
Ալբիոլ
«Մենք կարող էինք հաղթել, եթե Իգուաինը կարողանար գրավել դարպասը: Ինձ թվում է, որ թիմը ընդհանուր առմամբ հիանալի է խաղում և այս անգամ միայն ֆորտունան մեր կողմը չէր»:
Սերխիո Ռամոս
«Մենք գիտեինք, որ դժվար էլինելու խաղալ այստեղ: Մենք ամեն ինչ տվեցինք հաղթանակի հասնելու համար: Կարևորը միավոր վաստակելն է: Մենք երջանիկ ենք, բայց ոչ ոքին մի քիչ տխրեցնում է մեզ»:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Հղումը կայքին պարտադիր է