Սկիզբ » 2010 » Մարտ » 1 » ԳԱՐԱՅԻ ԵՎ ԻԳՈՒԱԻՆԻ ՀԱՅՐԵՐԸ` ԻՐԵՆՑ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳԱՐԱՅԻ ԵՎ ԻԳՈՒԱԻՆԻ ՀԱՅՐԵՐԸ` ԻՐԵՆՑ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ 13:11
Խորխե Իգուաինը (Բուենոս-Այրես, 1957թ) և Գոյո Գարայը (Կատամարկա, 1964թ) Մադրիդի «Դե Մարիա» ռեստորանում շփվել են Marca-ի լրագորղների հետ և խոսել են իրենց զավակների մասին: Պիպիտայի և Գարայի հայրերը շատ մտերիմ հարաբերությունների մեջ են Marca-ի աշխատավոր անձնակազմի հետ, որովհետև ամեն երեքշաբթի և ուրբաթ ֆուտբոլ են խաղում նրանց հետ: Եվ ահա Marca-ի լրագրողը խնդրել է երկուսին էլ, որպեսզի վերջիններս պատմեն իրենց զավակների մասին:
Իգուաինի հայրը խաղացել է «Ռիվերում», «Բոկայում», «Սան - Լորենցոյում» և ֆրանսիական «Բրեստում», իսկ Գարայի հայրը եղել է բեռնատար ավտոմեքենաների վարորդ: Հիմա երկուսն էլ անցել են հանգստի և վայելում են իրեց զավակների խաղը:
«6 տարեկանից սկսած Գոնսալոն գոլեր էր խփում: Սկզբում, երբ Գոնսալոն նոր էր եկել Մադրիդ, շատ դժվար էր նրա համար: Ամեն ինչ չէ, որ ստացվում էր նրա մոտ, բայց հիմա կարծես ամեն ինչ լավ հունով է ընթանում»,- ասել է Իգուաինին հայրը: «Էզեկիելը համարյա ամեն ինչ ունի` հարված, հասակ: Նրան միայն պակսաում է ագրեսիվությունը: Էզեկիելը շատ քչախոս է:», - իր որդու մասին այսպիսի խոսքեր է ասել Գոյո Գարայը:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Marca.com
Հղումը կայքին պարտադիր է: