Շաբաթ, 21.09.2024, 09:26
 
 
Սկիզբ » 2010 » Մարտ » 7 » ԳՈՒՏԻՆ ԵՎ ԽԱԲԻ ԱԼՈՆՍՈՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՈՒՏԻՆ ԵՎ ԽԱԲԻ ԱԼՈՆՍՈՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ 15:19
Գուտին և Խաբի Ալոնսոն բավարարված էին իրեց զգում «Սևիլյայի» հետ խաղից հետո:
 
ԳՈՒՏԻ
«Մենք խաղացինք և պայքարեցինք մինչև հանդիպման վերջին րոպեն և հասանք մեր ուզածին: Գիտեինք, որ իրավունք չունեինք մեր ձեռքից բաց թողնել հաղթանակը, քանի որ «Բարսելոնան» կորցրել էր երկու միավոր և շանս կար հավասարվել նրանց: Թիմը չդադարեց լավ խաղալ նույնիսկ 2-0 հաշվի ժամանակ: Երկրպագուները բարձրության վրա էին: Ասես անտեսանելի կապ էր ստեղծվել մեր և երկրպագուների միջև»; «Ես երջանիկ եմ վերջնական արդյունքից: Մենք հիանալի խաղ անցկացրեցինք: Երկրորդ խաղակեսում մենք լիովին տիրել էինք նախաձեռնությանը: Կարող էինք նաև խոշոր հաշվով հաղթանակ տանել, բայց չկարողացանք օգտագործել մի քանի հիանալի պահեր»; «Մենք կարևոր խաղ ունենք «Լիոնի» հետ: Մենք ի զորու ենք հաջողության հասնել: Մեզ հարկավոր է երկրպագուների աջակցությունը և եթե մեր երկրպագուները այդ խաղում էլ մեզ աջակցեն այնպես, ինչպես այսօր, ապա մենք անպայման կհաղթենք»:
 
Խաբի Ալոնսո
 «Մենք երեք կարևոր միավոր վաստակեցինք: Մենք չզիջեցինք մեր մրցակցին ոչ մի րոպե, նույնիսկ այն ժամանակ, երբ պարտվում էինք 2-0 հաշվով»: «Մենք օգտագործեցինք մեր պահերը ոչ այնքան լավ, բայց դա բավարարեց, որպեսզի մենք հաղթենք: Այս հաղթանակը մեզ օգնեց դուրս գալ առաջին հորիզոնական»; «Լինոի» հետ հանդիպումը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար: Մենք սպասում ենք, որ երկրպագուները կաջակցեն մեզ: Դա մեծ օգուտ և ուժ կարող է տալ մեզ»:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Realmadrid.com
 Հղումը կայքին պարտադիր
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 802 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |