Սկիզբ » 2010 » Հունվար » 11 » ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ / Կակա. «Ես երջանիկ եմ…» ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ / Կակա. «Ես երջանիկ եմ…» 10:56
Ռիկարդո Կական հանդիպումից հետո երջանիկ էր իրեն զգում, քանի որ առաջին հանդիպումներն էր անցկացնում վնասվածքից հետո:
«Ես զգում էի ցավեր արդեն մոտ յոթ ամիս: Չնայած դրան ես խաղում էի... Ինձ պետք էր դադար վերցնել, որպեսզի ամբողջովին ապաքինվեի: Սա այնպիսի վնասվածք էր, որ ես ցավ էի զգում անգամ այն ժամանակ, երբ արթնանում էի և ուզում էի բարձրանալ անկողնուց»:
«Ես խաղում էի և ցավ չէի զգում: Ես երջանիկ եմ, քանի որ լիոցին առջող եմ: Ես հիմա պետք է վաստակեմ մարզչի վստահությունը և օգնեմ իմ թիմին»:
«Ես կարծում եմ, որ թիմը հիանալի է գործում, մասնավորապես, վերջին կարևոր հանդիպումներում»: «Հանդիպումը հեշտ ստացվեց, իհարկե, մեր գործադրած աշխատանքի շնորհիվ: Մենք գոլային պահեր բաց թողեցինք, բայց հասնաք վերջում մեր ուզածին»:
«Մենք պետք է ճնշենք «Բարսային» մեր հաղթանակներով: Դեռ շատ ճանապարհ կա անցնելու»:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Հղումը կայքին պարտադիր է