Սկիզբ » 2010 » Հունվար » 11 » ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ / Վալդանո. «Շնորհակալ եմ և' ֆուտբոլիստներից, և' երկրպագուներից» ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ / Վալդանո. «Շնորհակալ եմ և' ֆուտբոլիստներից, և' երկրպագուներից» 10:28
«Ռեալ Մադրիդ» գլխավոր տնօրեն և նախագահի օգնական Խորխե Վալդանոն «Մալորկայի» հետ հանդիպումից հետո մեկնաբանեց հանդիպումը Realmadrid.com-ին և RealmadridTV-ին տված հարցազրույցում:
«Հանդիպումը էլ ավելի դժվարացրեց անբարենպաստ եղանակը: Ես շնորհակալ եմ երկրպագուներից, ովքեր, չնայած ձյանտ, եկել էին մեզ աջակցելու: Ես նաև շնորհակալ եմ ֆուտբոլիստներից, ովքեր պայքարեցին ամեն մի սանտիմետրի համար»:
«Թիմը հիանալի մոտեցում է ցուցաբերում: Մենք խաղում էին «Մալորկայից» լավ և ունեինք ավելի շատ գոլային պահեր: Մենք ավելի շատ պետք է խփեինք»:
«Պաշտպանությունը հիանալի գործեց: Մենք վրեջին երեք խաղերում գոլ բաց չենք թողել, չնայած նրան, որ Պեպեն չկա, ով մեր պաշտպանության առաջատարն է համարվում»:
«Երկու գոլերն էլ հիանալի էին: Մենք որակյալ ֆուտբոլիստներ ունենք հարձակման գծում և դա մեզ առավելություն է տալիս: Մենք պետք է մտածենք մեր խաղի մասին: Մենք պետք է ձգտենք լինել առաջինը ամեն օր»:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Հղումը կայքին պարտադիր է