Շաբաթ, 21.09.2024, 17:02
 
 
Սկիզբ » 2010 » Փետրվար » 2 » ՀԱՐՑԱԶՈՐՒՅՑ / Ռաուլ. «Այպիսի իրավիճակ ամեն դեպքում լինելու էր» ՀԱՐՑԱԶՈՐՒՅՑ / Ռաուլ. «Այպիսի իրավիճակ ամեն դեպքում լինելու էր» 19:37
 
«Ռեալ Մադրիդի» ավագ Ռաուլը այսօր շփվել է լրագրողների հետ և խոսել է իր  և  թիմի ներկայիս վիճակի մասին:
 
«Պարզ է, որ երբ ֆուտբոլիստը չի խաղում դա վատ է անդրադառնում նրա վրա: Ես արդեն երեք ամիս է ինչ շատ քիչ եմ ժամանակ ստանում խաղալու, բայց սա ամեն դեպքում լինելու էր: Ես հիմա գոհ եմ, քանի որ այդքան չխաղալուց հետո, ես «Ռիասորում» խաղացի հենց հանդիպման սկզբից»:
 
«Ես հանգիստ եմ: Ես 15 տարի խաղում եմ «Ռեալում» և հասել եմ ամեն ինչի: Ես ֆուտբոլիստ եմ և ինձ դուր չի գալիս, երբ ավելի շատ նստում եմ պահեստայինների նստարանին, բայց նաև պետք է հասկանալ, որ կան թիմակիցներդ, ովքեր ավելի շատ օգուտ կարող են տալ: Ես կշարունակեմ օգնել իմ թիմին, որքան որ կարող եմ: Ես պարտավոր եմ ընդունել մարզչի որոշումները»:
 
«Ես հիշում եմ , երբ 17 տարեկան էի: Ես գոհ ու հպարտ եմ: Ես լավ հարաբերությունների մեջ եմ մարզչի հետ»:
 
«Այս պահին ես «Ռեալում» եմ: Ես պայմանագիր ունեմ մինչև 2011 թվականը: Դեռ ժամանակ կա ապագայի մասին մտածելու համար»:
 
«Ես շնորհավորում եմ Գուտիին: Նա հիանալի է խաղում վերջին հանդիպումներում: Նա շատ լավ է խաղում: Գուտին շատ կարևոր խաղացող է «Ռեալի» համար: Նա մեծ ցանկությամբ վերդարձավ վնասվածքից հետո: Նա իրեն լավ է զգում, քանի որ մարզիչը իրեն վստահում է»:
 
«Բարսան» լավ է խաղում, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հասնենք մեր ուզածին»:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.As.com
Հղումը կայքին պարտադիր է:
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 712 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |