Սկիզբ » 2010 » Հունվար » 8 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Ալբիոլ: «Մենք լավ ենք խաղում, բայց կարող ենք և ավելին» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Ալբիոլ: «Մենք լավ ենք խաղում, բայց կարող ենք և ավելին» 15:54
Ռաուլ Ալբիոլը անցած գիշեր դարձել դստեր հայր: Նախատեսվում էր, որ երեխան ծնվելու է մի շաբաթից, բայց երեխան ծնվել է անցած գիշեր: Պաշտպանը այսօր մարզվեց ընդհանուր խմբի հետ և մարզումից հետո միանագմաից մամլո ասուլիս տվեց և մեկնեց Վալենսիա: «Ես շատ երջանիկ եմ»,- ասել է պաշտպանը:
Ալբիոլը, ով մեկնել է հայրենի քաղաք և վերադառնալու է շաբաթ օրը, որպեսզի վերջին մարզումը անցկացնի «Մալորկայի» հետ խաղից առաջ, այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ խոսել է մրցավարությունից: «Ես շատ չեմ սիրում խոսել մրցավարների մասին: Դրանից ոչ մի օգուտ չկա: Իսկական չեմպիոնը չպետք է ուշադրություն դարձնի մրացավարների սխալների վրա, այլ ինքը պետք է լուծի բոլոր խնդիրները»:
«Արդեն երևում է, որ կամաց-կամաց մենք սկսում ենք էլ ավելի լավ գործել պաշտապնությունում: Նաև չպետք է մոռանալ, որ Կասիլյասի նման դարպասապահ ունենք»: Ալբիոլը նաև հույս հայտնեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի հաղթեն «Մալորկային» և ավելացրեց, որ հիմա «Ռեալը» հիանալի մարզավիճակ է ձեռք բերել:
Վերջում խոսեց նաև «Բարսելոնայի» մասին և ասաց, որ նրանց համար էլ է դժվար լինելու, քանի որ հեշտ չէ խաղալ միևնույն տեմպով մի քանի տարի:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Հղումը կայքին պարտադիր է