Կիրակի, 22.09.2024, 00:40
 
 
Սկիզբ » 2010 » Հունվար » 14 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Ալոնսո. «Հույս ունեմ խաղալ «Սան Մանեսում» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Ալոնսո. «Հույս ունեմ խաղալ «Սան Մանեսում» 20:55
 
Խաբի Ալոնսոն համարյա լիովին ապաքինվել է ձախ ոտքի վնասվածքից, որը ստացել էր «Մալորկայի» հետ հանդիպման ժամանակ: Այսօր տեղի ունեցած մարզումից հետո իսպանացին հարցազրուցյ է տվել:
 
«Ես այսօր մարզվեցի ընդհանուր խմբի հետ, բայց լրիվ ծանրաբեռնվածությամբ չաշխատեցի, քանի որ դեռ լիովին պատրաստ չեմ: Ժամանակ կա մինչև շաբաթ օրը, որպեսզի լիովին պատրաստ լինեմ: Հույս ունեմ, որ կխաղամ «Սան Մանեսում»:
 
«Ես բասկյան շատ դերբիների եմ մասնակցել, երբ դեռ խաղում էի «Ռեալ Սոսիեդատում» և ասեմ ձեզ, որ այն մթնոլորտը, որը տիրում է «Սան Մանեսում» ուղղակի ոգեշնչում է «Բիլաբոի» խաղացողներին: Ես վստահ եմ, որ նույն էլ տեղի է ունենալու շաբաթ օրը: «Բիլբաոի» երկրպագուները շատ հավատարիմ են իրենց սիրելի թիմին: Ցանկացած ֆուտբոլիստ ուզում է մասնակցել նման հանդիպուների»:
 
«Ինչքան շատ մենք ավելացնենք, այդքան շատ մեծ հաջողությունների կհասնենք: Մենք պատրաստ պիտի լինենք մինչև մրցաշրջանի ավարտ, որպեսզի կարողանանք պայքարել տիտղոսների համար»:
 
«Մալորկայի» դեմ ես խաղացի մի քանի դիրքում: Կարևոր է հարմարվել ցանկացած դիրքի: Որոշողը մարզիչն է: Ես խաղում էի ավելի շատ հարձակմանը մոտ: Իմ կողքին գործում էր Գագոն: Ես սիրած դիրք չունեմ և փորձում եմ հարմարվել ցանկացած դիրքի»:
 
«Մենք պետք է կենտրոնանանք մեզ վրա, այլ ոչ թե հետևենք, թե ինչպես է խաղում «Բարսելոնան»: Մենք ուզում ենք ուժեղանալ և' հարձակման գծում, և' պաշտպանությունում: «Բարսան» հիանալի թիմ է: Շատ ուժեղ մրցակից են մեզ համար: Ժամանկը ցույց կտա, թե ով է ուժեղ»:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը: http://www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 680 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |