Ուրբաթ, 22.11.2024, 19:02
 
 
Սկիզբ » 2009 » Դեկտեմբեր » 30 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Ալվարո Արբելոա: «Մենք բավականին աճել ենք» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Ալվարո Արբելոա: «Մենք բավականին աճել ենք» 20:08
Այսօր Ալվարո Արբելոաի հերթն էր հարցազրույց տալու: Իսպանացին խոսեց ընդհանուր թիմի գործերի մասին և ասաց, որ հույս ունի հաղթել Չեմպիոնների Լիգայում...
 
Քո նախկին խաղընկերը` ֆերնանդո Տորեսը, ամենաերիտասարդ խաղացողն է «Լիվերպուլի» կազմում, ով խփել 50 գոլ:
Ի ՞նչ կարող եմ ես ասել: Թիվը ամեն ինչ ասում է իմ փոխարեն: Ինձ մնում է միայն շնորհավորել տորեսին, քանի որ դա հեշտ չի եղել նրա համար:
 
Դուք կարծու ՞մ եք, որ նա ձեզ նման կվերադառնա Իսպանիա:
Ես կարծում եմ, որ ինքը երջանիկ է «Լիվերպուլում»: Նա իրեն հիանալի է զգում Անգլիայում: Նա գոլեր է խփում և ինձ չի թվում նա կհեռանա այնտեղից, քանի որ վերջերս է երկարաձգել պայմանագիրը:
 
Թիմը նոր պաշտպանի կարիք ունի ՞:
Ես չգիտեմ: Դա ինձ չի վերաբերվում: Դա ղեկավարության գործն է:
 
Պելեգրի ՞նին է ձեզ խնդրել, որպեսզի դուք խաղաք պաշտպանության կենտրոնում:
Մենք բացի Պեպեից ունենք նաև մի քանի կենտրոնական պաշտպաններ, ովքեր կարող են խաղալ Պեպեի փոխարեն:
 
Դուք, իրո ՞ք, կարծում եք, որ թիմը ի զորու է հաղթել երկու մրցաշարերում:
Ես կարծում եմ, որ միայն ալարկոտը չի համաձայնի այն փաստի հետ, որ մենք բավականին բարելավել ենք մեր խաղը: Մենք ունենք հսկայական պոտենցիալ և ես հույս ունեմ, որ կհասնենք մեր ուզածին:
 
Ի ՞նչ էր պետք թիմին, որպեսզի ցուցադրեր լավ ֆուտբոլ:
Թիմը ժամանակի կարիք ուներ: Մենք բարելավեցինք մեր խաղը` հանուն ժամանակի և քրտնաջան աշխատանքի:
 
Ինչպե ՞ս է թիմը զգում իրեն Նոր Տարվա նախաշեմին:
Մենք անհամբերությամբ ենք սպասում հանդիպումներին: Մեզ դժվարին խաղեր են սպասում, բայց մենք հույս ունենք հաջողության հասնել այդ հանդիպումներում:
 
Դուք խաղալու եք «Օսասունայի» հետ Պամպլոնայում...
Սա կարևոր հանդիպում է մեզ համար, քանի որ «Օսասունայի» հետ խաղալը, այն էլ նրա հարկի տակի միշտ դժվար է եղել:
 
Արդյո ՞ք, թիմը ի զորու է հաղթել Չեմպիոնների Լիգայում:
Այո, բայց շատ դժվար է լինելու: Մենք ստիպված ենք լինելու խաղալ Եվրոպայի ուժեղագույնների հետ: Մենք ի զորու ենք, բայց դա պետք է ապացուցենք խաղադաշտում:
 
«Բարսան» ավելացրել է մարզումների քանակը: Կարծու մ եք նրանք անհանգստանու ՞մ են:
Ինձ չեն հատաքրքրում նրանց մարզումները:
 
Ի ՞նչ եք կարծում, «Բարսան» կկարողանա կրկնել անցյալ տարվա ռեկրոդը:
Ես չգիտեմ: Նրանք հիանալի արդյունքի հասան, բայց ես հույս ունեմ, որ այս տարի մենք կստիպենք նրանց արգելակել:
 
Կարծու ՞մ եք, որ «Օսասունայի», «Բիլբաոի» և «Դեպորտիվոյի» հետ հանդիպումները շատ կարևոր են ձեզ համար:
Հունվար շատ դժվար ամիս է լինելու մեզ համար: Բայց մենք չենք խաղալու գավաթի խաղարկությունում և դա մեզ որոշակի առավելություն է տալիս: Մենք ամեն դեպքում պայքարելու ենք մինչև վերջ:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը: http://www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 759 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |