Ուրբաթ, 22.11.2024, 18:56
 
 
Սկիզբ » 2010 » Հունվար » 23 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Ալվարո Բենիտո. «Շնորհակալ եմ ակումբից» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Ալվարո Բենիտո. «Շնորհակալ եմ ակումբից» 10:38
«Ռեալ Մադրիդի» նախկին ֆուտբոլիստ Ալվարո Բենիտոն, ով վնասվածքի պատճառով  ստիպված եղավ ավարտել իր կարիերան, հարցազրույց է տվել իսպանական  «As» թերթին:
 
Դուք ստիպված եղաք թողնել ֆուտբոլը վնասվածքի պատճառով: Ի՞նչ արեց «Ռեալը» ձեզ համար:
Ես խոսքեր չունեմ ուղղակի արտահայտվելու համար: Ակումբը իրեն ուղղակի ֆենոմենալ կերպով դրևորեց: Ակումբը ինձ երբեք միայան չթողեց: Դժվար էր, քանի որ ես ստիպված է մեկ վիրահատությունից հետո սպասել մյուցին և ասյպես շարունակ: Ես երեք անգամ վիրահատեցի ծունկս: Չնայած այս ամենին, ակումբը միշտ ինձ հետ էր: Պայմանագիրս ավարտվում էր 2000 թվականին, բայց Լորենսո Սանսը ևս մեկ տարով այն երկարաձգեց: Մյուս տարի եկավ Պերեսը և ինքն էլ իր հերթին մեկ տարով երկարաձգեց պայմանագիրս:
 
Ինչքա՞ն երկար դուք պայքարեցիք վնասվածքի դեմ:
Մոտ 4 տարի:
 
Դե լա Ռեդը վնասվածքի պատճառով չի խաղում արդեն 15 ամիս: Ի՞նչ կասեք:
Սրանք լրիվ տարբեր բաներ են, քանի որ Դե լա Ռեդը հիմա չի կարողանում վազել, քանի որ դա կապված է նրա սրտի հետ, իսկ իմ պարագայում ինձ վիրահատում էին, ես վերականգնողական կուրսեր էի անցնում, դուրս էի գալիս խաղադաշտ, բայց չանցած մի փոքր ժամանակ էլի զգում էի ցավեր:
 
Դուք խոսե՞լ եք Ռուբենի հետ: Տվե՞լ եք խորհուրդներ:
Այո: Ես նրան պատահական հանդիպեցի տարվա սկզբին` տոների ժամանակ: Նա ասաց, որ հիմա մի քիչ լավ է զգում իրեն: Ես վստահ եմ, որ ակումբը նրան մենակ չի թողնի:
 
Դուք չե՞ք կարծում, որ Ռուբենի դեպքը նման է Դանիել Խարկեի կամ Պուերտաի դեպքերի հետ:
Բանը կայանում է նրանում, որ այս դեպքում մեղավոր են բժիշկները, ովքեր թողնում են դուրս գալ խաղադաշտ այն դեպքում, երբ մարդուն վտանգ է սպառնում: Սա ծնկի վնասվածք չէ, քանի որ խոսքը գնում է մարդկային կյանքի մասին:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Realamadrid.com
Հղումը կայքին պարտադիր
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 783 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |