Շաբաթ, 21.09.2024, 20:03
 
 
Սկիզբ » 2010 » Հունվար » 18 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Արբելոա. «Անհանգստանալու կարիք չկա» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Արբելոա. «Անհանգստանալու կարիք չկա» 15:24
Այսօր մարզաբազա «Վալդեբեբասի» մամլո սրահի հյուրը «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան էր: Արբելոան առաջին հերթին խոսեց «Բիլբաոի» հետ խաղի մասին` ասելով, որ թիմը լավ խաղաց, միայն բախտը երես էր թեքել իրենցից այդ օրը, քանի որ գնդակը ոչ մի կերպ չէր ցանկանում հայտնվել Իրաիսոսի պաշտպանած դարպասում:
 
Արբելոան նաև ընդգծեց այն փաստը, որ թիմը այնքան էլ լավ արդյունքի չհասավ վերջին երկու արտագնա հանդիպումներում, չնայած նրան, որ թիմը ընդհանուր առմամբ լավ ֆուտբոլ է ցուցադրում:
 
Արբելոան նաև վստահ է, որ դեռ երկար ժամանակ կա մինչև մրցաշրջանի ավարտը և ամեն ինչ չէ, որ որոշված է. «Հինգ միավորը այն տարբերությունը չէ, որ մենք հուսալքվենք: Դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Մենք չենք անհանգստանում: երկրորդ խաղաշրջանու մենք կանենք ամեն ինչ, որպեսզի չկրկնենք այն սխալները, որոնք արել ենք առաջին խաղաշրջանում»:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Marca.com
Հղումը կայքին պարտադիր է:
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 715 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |