Սկիզբ » 2009 » Դեկտեմբեր » 8 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՉԼ / Լասսանա Դիարա:«Մենք խաղալու ենք բարձրակարգ և որակյալ ֆուտբոլ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՉԼ / Լասսանա Դիարա:«Մենք խաղալու ենք բարձրակարգ և որակյալ ֆուտբոլ» 18:17
Լասսանա Դիարան ` «Մարսելի» հետ հանդիպումից առաջ հարցազրույց տվեց և ասեց , որ իր համար այս խաղը առանձնահատուկ հանդիպում է , քանի որ նա խաղալու է իր հայրենիքում : Կիսապաշտպանը ասաց , որ թիմում հիանալի մթնոլորտ է տիրում , և բոլորը կենտրոնացած են հանդիպման վրա:
Դուք համարու ՞ մ եք , որ «Ռեալը» միշտ հանգստություն է պահպանում:
Մենք հանգիստ ենք: «Մարսելի» հետ հանդիպումը մեզ համար կարևոր է: Ես վստահ եմ , որ մեր մրցակիցը խաղալու է հաղթանակի համար, իսկ մենք էլ մեր հերթին ենք փորձելու հաղթել: Սպասենք և կտեսնենք , թե ինչպես կստացվի:
«Մարսելը» կարո ՞ ղ է ձեզ երեք գոլ խփել:
Ամեն ինչ կարող է պատահել ֆուտբոլում: Մենք հարգում ենք մեր մրցակցին: Ես էլի եմ կրկնում , որ ամեն ինչ հնարավոր է , բայց մենք մեր հերթին փորձելու ենք հաղթել:
«Մարսելը» ավելի ՞ ագրեսիվ է գործելու , քան առաջին խաղում էր:
Նրանք հիանալի են գործում Ֆրանսիայի առաջնությունում , բայց սա Չեմպիոնների Լիգան է , և այստեղ թիմերը ավելի մոտիվացված են գործում:
Ինչպիսի ՞ ն է Ռաուլի դերը թիմում:
Նա անում է իր գործը որպես ավագ հիանալի: Կարելի է ասել , որ նրա համար այնքան էլ լավ ժամանակներ չեն , բայց ես կընդգծեի նրա որակները: Նա մեծ խաղացող է և մեծ գոլահար:
Երևի ձեզ և Բենզեմայի համար առանձնահատուկ օր է լինելու , քանի որ դուք վերադառնալու եք հայրենիք...
Այո , իհարկե: Ինձ համար սա շատ կարևոր հանդիպում է : Նույնը կարող եմ ասել նաև Բենզեմայի համար:
Արդյո ՞ ք ոիմը ավելիէ ուժեղացել , քան առաջին խաղում էր:
Այո: Մենք հիմա ավելի որակյալ խաղ ենք խաղում , քան առաջ էր:
Արդյո ՞ ք ոիմը խաղը փոխվում է , երբ Ռոնալդուն չի խաղում:
Մենք միշտ ուզում ենք , որ նա խաղա: Ես շատ ուրախ եմ , որ նա խաղալու է «Մարսելի» դեմ:
Դուք ձեզ համարու ՞մ եք երկրորդ «Գալակտիկոս»:
Այս ամենը մամուլի համար է: Մենք մեր անունները ունենք: Սա միացյալ թիմ է:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Հղումը կայքին պարտադիր է