Սկիզբ » 2010 » Հունվար » 12 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ - ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ / Կակա: «Ես նախընտրում եմ Չեմպիոնների Լիգան» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ - ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ / Կակա: «Ես նախընտրում եմ Չեմպիոնների Լիգան» 11:34
Կական երեկ եղել է 'El Larguero' հյուրը և խոսել է «Ռեալի» մասին, ինչպես նաև հայտարարել է, որ կուզենար մայիսի 22-ին բարձրացնել Չեմպիոնների Լիգայի գավաթը «Բեռնաբեուում»
Ո ՞րտեղից է եկել Կակա անունը:
Կակա առաջին անգամ ինձ ասել է իմ եղբայրը: Նա նույնպես ֆուտբոլիստ է: Երբ մենք փոքր էինք, նա չէր կարողանում ասեկ իմ իսկական անունը` Ռոդրիգո: Նա ասում էր Կակա և այդտեղից էլ ծնվել է Կակա անունը:
Տանը ինչպե ՞ս են դիմում քեզ:
Իմ կինը ինձ ասում է «Սեր իմ»: Ծնողներս կամ Կակա են ասում, կամ Ռիկարդո... Բրազիլիայում ինձ ասում են Կակա, իսկ Իտալիայում Ռիկի կամ Ռիկարդո...
Ինչպես նկատել ենք դուք շատ եք հավատում Աստծուն…
Շնորհիվ Աստծու կամքի` ես հիմա խաղում եմ: Յոթ ամիս շարունակ ես ցավեր ունեի, բայց անցյալ խաղում 70 րոպե առանց ցավի խաղացի:
Յոթ ամիս շարունակ դուք ցավե ՞ր էիք զգում:
Այո, յոթ ամիս: Դեռ, երբ ես «Միլանում» էի, այն ժամանակվանից:
Ոտքի, ո ՞ր մասն է ցավում այդ վնասվածքի ժամանակ:
Դա ընհանուր էր: Սահմանափակում էր բոլոր գործողություններս:
Կարծես այն ձեզ շափից շատ էր խանգարում....
Չգիտեմ, բայց, որ այդ վնասվածքը շատ էր սահմանափակում գործողություններս, դա փաստ է: Ես խոսել եմ շատ ֆուտբոլիստների հետ, ովքեր ունեցել են նման վնասվածք: Ի դեպ, հենց Վալդանոն ունեցել նման վնասվածք:
Դուք խաղացիք «Բարսայի» դեմ վնասվածքով, բայց շատ լավ տպավորություն թողեցիք…
Ճիշտ է, բայց դա ինձ վրա թանկ նստեց, քանի որ մյուս խաղում նորից ցավը չէր թողնում խաղալ լրիվ ուժով:
Ասում են, որ մրցաշրջանի վերջում չես սիրում գնալ գիշերային ակումբներ կամ նման վայրեր...
Ես երիտասարդ եմ և սիրում եմ ընկերներիս հետ գնալ հաց ուտելու, կամ գնալ կինո նայելու... Սովորական բաներ են: Ինձ դուր չեն գալիս գիշերային ակումբները: Ավելի շուտ մրցաշրջանի վերջում ես սիրում եմ տոնել հաղթանակներ կամ տիտղոսներ:
Դուք «Եվանգելյան եկեղեցու» անդամ եք:
Ես օգում եմ նրանց: Այստեղ ֆուտբոլիստները և մարզիկները համախմբվում են և խոսում են Հիսուսից: Բոլորը եվանգելիստներ են:
Տարբերություն կա՞ Եվանգելյան եկեղեցու և Կաթոլիկ եկեղեցու միջև:
Մենք հավատում ենք Աստծուն, Հիսուսին և Սուրբ հոգուն: Բայց մենք ունենք Սուրբ, որը Հիսուսն է: Այդ դեպքում դուք չեք հավատում մնացած սրբերին... Մենք մտածում ենք, որ նրանք կարևոր մարդիկ են, բայց ոչ սրբեր: Մենք չենք հավատում նրանց:
Սուրբ Մարիամի՞ն էլ:
Մենք մտածում ենք, որ նա մարդ էր, ում Աստված ընտրել էր իր երեխային ծնելու համար: Մենք մտածում ենք, որ նա սուրբ չէ, այլ ուղղակի կարևոր մարդ:
Դուք պարտավո՞ր եք ձեր աշխատավարձի կեսը տալ նրանց:
Այո, դա «Աստվածաշունչն» է ասում: Դա իմ պայմանագրի մասը չէ, այլ դա իմ կյանքն է... Ամեն օր ես կարդում եմ «Աստվածաշունչը»:
Ձեզ անհանգստացնու՞մ են Աստծո դեմ քայլերը ֆուտբոլում:
Դա ինձ դուր չի գալիս: Ես տանել չեմ կարող դա:
Դուք երբևիցէ պատժե՞լ եք այդպիսի քայլ կատարողներին:
Այստեղ` Իսպանիայում, այդպիսի ավելի քիչ է, քան Իտալիայում: Ես իմ խաղընկերներին «Միլանում» մի անգամ ասացի, որ Աստված մեղավոր չէ, որ մենք գոլ ենք բաց թողնում: Դրա համար պետք չէ վիրավորել Աստծուն:
Ի՞նչ եք մտածում երիտասարդության մասին:
Ես փոքր ժամանակվանից հավատացել եմ Աստծուն և դրա համար էլ չեմ ընկել թմրանյութերի և նման բաների հետևից...
Սկսենք խոսել ֆուտբոլից: Ե՞րբ եք առաջին անգամ տեսել Ֆլորենտինո Պերեսին:
Ես ճանաչեցի նրան 2002 թվականին, երբ եկել էինք Մադրիդ ըներական հանդիպում անցկացնելու համար: Նա ասաց, որ ես մի օր խաղալու եմ այստեղ: Ես ասացի, որ կսպասեմ:
Իտալիայում է լավ խաղալ, թե՞ Իսպանիայում:
Այստեղ, քանի որ այստեղ տեխնիկապես ավելի հագեցած ֆուտբոլ է:
Իսկ մարզումները:
Իտալիայում ավելի շատ ֆիզիկականի վրա էինք աշխատում, իսկ այստեղ ավելի շատ գնդակով ենք աշխատում...
Հանդերձարանում ու՞մ կողքն եք նստում:
Ռաուլի և Ռոնալդուի:
Ի՞նչ կասեք Ռոնալդուի մասին:
Նա մեծ ֆուտբոլիստ է ու հիանալի մարդ:
«Կամպ Նոուում»թիմը աճեց որպես թիմ, չնայած պարտությանը…
Այո, համաձայն եմ:
Ամենակարևոր բանը, որ ուզում եք դա Չեմպիոնների Լիգայում հաղթեկն է, չէ՞:
Այո, դա մեր երազանքն է:
Դուք կփոխեի՞ք Չեմպիոնների Լիգայի գավաթը Լա Լիգայի գավաթի հետ?
Ես նախընտրում եմ Չեմպիոնների Լիգան:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Հղումը կայքին պարտադիր է