Սկիզբ » 2010 » Հունվար » 6 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Էստեբան Գրաներո: «Ես ամեն ինչից գոհ եմ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Էստեբան Գրաներո: «Ես ամեն ինչից գոհ եմ» 19:29
Էստեբան Գրաներոն այսօրվա մարզումից հետո, որին ներկա էին գտնվել հազարավոր մարդիկ, հարցազրույց է տվել:
Ի՞նչ նվեր եք ստացել այսօր:
Ես դեռ չգիտեմ: Ես շուտով կգնամ տուն և կվայելեմ այս օրը:
Դուք նայե՞լ եք «Բարսայի» խաղը: Ձեզ դու՞ր է գալիս, որ նրանք պարտվում են:
Այո, նայել եմ: Շատ լավ է, երբ կարողանում ես հետևել քո երկու մրցակիցների խաղին: Լավ հանդիպում էր, և «Սևիլյան» դժվար պայքարում կարողացավ հաղթանակ կորզել: Երկու թիմերն էլ լավն են և դեռ ամեն ինչ չէ, որ որոշված է:
Ռամոսը և Լասսը ժամանակավորապես բացակայելու են: Վան դեր Վաարտը այնքան էլ լավ չի զգում իրեն: Դուք հույս ունե՞ք, որ մեկնարկային կազմում կհայտնվեք:
Ես միշտ հույս ունեմ և միշտ պատրաստ եմ: Ես կարծում եմ, որ ես լավ եմ աշխատում, որպեսզի ինձ վստահի մարզիչըԵս հիանալի եմ օգտագործում ինձ ընձեռված հնարավորությունները: Ես գտնում եմ, որ ինձ հասանելիք աշխատանքը լավ եմ կատարում: Ես քրտնաջան աշխատում եմ և վստահ եմ, որ իմ ժամանակը դեռ գալու է:
Ձեզ չի՞ անհանգստացնում այն փաստը, որ ձեզ փոխարեն կիսապաշտպանական դիրք է դուրս գալիս Ռաուլը...
Եթե մեկնարկային կազմում հայտնվելը «Ռեալում» այդքան հեշտ լիներ, ապա «Ռեալը» չէր լինի այսքան մեծ ակումբ: Ես գոհ եմ իմ դիրքից թիմում:Ինչ վերաբերվում է Ռաուլին, ապա ասեմ, որ նա թիմի առաջատարն է և կարող է փոխել ցանկացած պաղի ելք, ցանկացած պահի:
Ինչպե՞ս էիք ձեզ զգում մարզման ժամանակ, երբ այդքան մարդ էր հետևում ձեզ:
Շատ գեղեցիկ էր: Երեխաները շատ էին ուրախացել: Ես կարծում եմ, որ պետք է նման միջոցառումներ կազմակերպել ժամանակ առ ժամանակ:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Հղումը կայքին պարտադիր է