Սկիզբ » 2009 » Դեկտեմբեր » 31 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Գարայ: «Ես ցանկանում եմ շուտափույթ առողջություն Պեպեին» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Գարայ: «Ես ցանկանում եմ շուտափույթ առողջություն Պեպեին» 16:08
«Ռեալ Մադրիդի» արգենտինացի կենտրոնական պաշտպան Էզեկիել Գարայը օգտվեց առիթից և հարցազրույցի ժամանակ հնչեցրեց իր բոլոր այն ցանկությունները և մաղթանքները, որոնք, որ ինքը կուզենար իրականանային 2010 թվականին:
Ի՞նչ եք ցանկանում, որ լինի 2010 թվականին:
Առաջին հերթին առողջություն և երջանկություն եմ ցանկանում իմ ընտանիքին: Ես հույս ունեմ, որ Պեպեն 2010 թվականին շուտ կապաքինվի և մենք տարին կսկսենք հաղթանակով:
Դուք կարծու՞մ եք, որ թիմը կհասնի մինչև Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ:
Մենք ամեն ինչ պետք է անենք դրան հասնելու համար: Մենք ի զորու ենք անելու դա:
Ինչպե՞ս եք վերաբերվում բոլոր այն խասակցություններին, որոնք կապված են նոր պաշտպան գնելու հետ:
Դրանք ուղղակի խոսակցություններ են, իսկ ինչ վերաբերվում է մեզ, ապա մենք մեր խաղով պետք է ապացուցենք, որ դրա կարիքը չկա:
Վալդանոն կամ Պարդեսան ձեզ ինչ-որ բան ասե՞լ են:
Ոչ:
«Ռեյնո դե Նավարա» - Ի՞նչ կասեք:
Շատ դժվար է եղել միշտ խաղալ Պամպլոնայում, այն էլ այս մարզադաշտում: Բայց մենք ամեն ինչ անելու ենք հաղթանակով տարին սկսելու համար:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Հղումը կայքին պարտադիր է