Սկիզբ » 2010 » Փետրվար » 1 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Գուտի. «Մենք շատ էինք ուզում հաղթել» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Գուտի. «Մենք շատ էինք ուզում հաղթել» 10:30
«Ռեալը» հաղթեց «Դեպորին» 19 տարի անց «Ռիասորում»...
Մենք շատ էինք ուզում հաղթել, ես առավել ևս: Սա ոչ միայն իմ, յալ նաև Ռաուլի և Իկերի վաղեմի երազանքներից մեկն էր: Դուք հիանալի փոխանցում կատարեցիք Բենզեմային:
Նկարագարեք այդ դրվագը ևս մեկ անգամ:
Երբ Կական ինձ փոխանցեց գնդակը, ես արդեն տեսնում էի իմ ետևից վազող Բենզեմային, ով շատ էր ուզում գոլի հեղինակ դառնալ: Ես այդ պահին տեսա, որ պաշտպանը ու դարպասապահը փակում են իմ ճանապարհը և այդ ժամանակ ավելի հարմար էր փոխանցում կատարել դեպի Բենզեման, ինչը և ես արեցի:
Ունենալով մեծ թվով վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ, այնուամենայնիվ, թիմը կարողացավ հաղթել...
Ես այս մասին ասել եմ նաև մրցաշրջանի սկզբում: Աստղերի հետ միասն, թիմում կան նաև մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստներ, ովքեր ժամանակին կարող են փոխարինել նրանց: Իսկ ամենալավն էլ այն է, որ մեկնարկային կազմի 11 ֆուտբոլիստներից ութը իսպանացին էին, իսկ չորսն էլ նստած էին պահեստայինների նստարանին:
Դա ձեզ դու՞ր է գալիս:
Այո, դա պետք է լինի «Ռեալի» հիմքը: Հենց այսպես է պետք անել, որպեսզի վերջում մեծ հաջողությունների կարողանանք հասնել: Աստղերի կողքին պետք է նաև ունենանք նաև երիտասրադ իսպանացիներ, ովքեր մեծ եռանդով կգործեն:
Դուք շարունակելու եք պնդել, որ դուք, այնուամենայնիվ, կկարողանաք հասնել «Բարսելոնին»:
Այո: Մենք գիտենք, որ «Բարսան» քիչ է միավորներ կորցնում: Դրա համար էլ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները:
Ինչպե՞ս եք դուք ձեզ զգում հիմա:
Ես վնասվածք ունեի , իսկ հիմա կամաց-կամաց մարզավիճակ եմ ձեռք բերում: Չնայած ասեմ, որ մի քիչ հիմա ինձ համար դժվար է:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.As.com
Հղումը կայքին պարտադիր է: