Շաբաթ, 21.09.2024, 21:04
 
 
Սկիզբ » 2010 » Հունվար » 15 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Կանալյես. «Ես հանգիստ եմ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Կանալյես. «Ես հանգիստ եմ» 10:40
 Սանտանդերի «Ռասինգի» երիտասարդ խաղացող Սերխիո Կանալյեսը, ում շատ է ցանկանում գնել «Ռեալլը»,շփվել է լրագրողների հետ և խոսել է իր ապագայի մասին:
 
Ի՞նչ եք մտածում այն ամենի մասին, ինչը կատարվում է ձեր շուրջ:
Ես հանգիստ եմ: Մի քիչ զարմացած եմ, բայց բավականին հանգիստ եմ:
 
Բոլորը խոսում են այն մասին, որ «Ռեալը» գնելու է ձեզ և վարձավճարով էտալու «Ռասինգին»...
Դեռ ոչինչ պարզ չէ: Այդ հարցով զբաղվում էի իմ հայրը և, երբ գործի մեջ պարզություն լինի ես կիմանամ իր հորից... Ես հիմա կենտրոնացած եմ «Ռասինգի» գործերի վրա:
 
Դուք պատկերցանու՞մ եք ձեզ «Ռեալ Մադրիդում»:
Չեմ պատկերացնում: Ես գոհ եմ «Ռասինգում» իմ դիրքից: Ես հիմա միայն մտածում եմ «Վալյադոլիդի» հետ խաղի մասին:
 
Բայց ամեն դեպքում, ինչ էլ, որ լինի դուք խաղալու եք «Ռասինգում»…
Դա հարցի այլ կողմն է, քանի որ դեռ ոչինչ պարզ չէ:
 
Դուք ո՞րտեղ եք ուզում հանդես գալ:
Հիմա ես ուզում եմ խաղալ «Ռասինգում»` թիմում, որը ինձ աճեցրեց և դարձրեց ֆուտբոլիստ:
 
Ձեր հայրը մեկնելու է Անգլիա, որպեսզի բանակցություններ վարի անգլիական ակումբների հետ:Դուք ձեզ տեսնու՞մ եք Պերմիեր Լիգայում:
Չեմ կարող ասել, քանի որ ինձ դուր է գալիս երկու առաջնություններն էլ:
 
Կուզենայի՞ք խաղալ «Բարսայում»:
Դրանով զբաղվում է իմ հայրը: Նա ինձ հաղորդում այն լուրերը, որոնք 100 տոկոսանոց ճշմարտություն ունեն:
 
18 տարեկանում դուք արդեն թիմի առաջատարն եք համարվում…
Ոչ, ոչ.... Առաջատարը դա թիմի ավագն է և վետերանները: Ինձ մնում է միայն սովորել ու սովորել նրանցից...
 
Ձեզ ուրախացնում է «Ռեալի» կողմից ցուցադրած հետաքրքրությունը, թե՞ սա հերթական առաջարկ եք համարում:
«Ռեալ Մադրիդը» աշխարհի լավագույն թիմերից մեկն է: Ինձ ուրախացնում է ցանկացած առաջարկ:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը: http://www.As.com Հղումը
կայքին պարտադիր
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 703 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |