Շաբաթ, 21.09.2024, 08:41
 
 
Սկիզբ » 2009 » Նոյեմբեր » 28 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Կրիստիանո Ռոնալդու ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Կրիստիանո Ռոնալդու 10:06
Կրիստիանո Ռոնալդուն հարցազրույց է տվել և խոսել է "Բարսելոնի” հետ հանդիպման մասին...
 
Դուք պատրաստ եք մասնակցել "Բարսայի” հետ խաղին?
Այո , ես գտնում եմ , որ հիմա լավ մարզավիճակում եմ: Ես մմիայն ուզում եմ օգնել թիմին:
 
Ինչ կասեք անցյալ տարի ` Բերնաբեուում տեղի ունեցած "Կլասսիկոի” մասին?
Ես չեմ սիրում խոսել անցյալի մասին: Ես չեմ կարող ասել ոչինչ , քանի որ ես այդտեղ չեմ եղել: Ես հույս ունեմ հաղթել "Կամպ Նոուում”:
 
Դուք առաջատար եք առաջնությունում: Դա ձեզ դարձնում է ֆավորիտ "Բարսայի” հետ հանդիպման ժամանակ?
Ես միշտ ասել եմ , որ ֆավորիտներ գոյություն չունեն:. Նա , ով մի քիչ ինքնասեր է , պետք է միշտ կարծի , որ ինքն է ֆավորիտ և խաղա միայն հաղթանակի համար:
 
Դուք կարծում եք , որ թիմը կախված է ձեզանից?
Մենք լավ ենք խաղում երկու մրցաշարերում և ես չեմ գտնում , որ դա միայն իմ վաստակն է: Մենք խաղում ենք և գոլեր ենք խփում:
 
Փաստը , որ երկրպագուները "Կամպ Նոուի” ձեզ սուլելու են , ավելի մոտիվացնում ձեզ?
Ես սովոր եմ դրան: Դա ինձ հետ տեղի էր ունենում համարյա ամեն արտագնա խաղում , երբ խաղում էի "ՄՅՈՒ”- ում:
 
Դուք սպասում եք "Բարսելոնի” հետ խաղին?
Ես միշտ եմ սպասում ցանկացած հանդիպման: Ես միշտ եմ ուզում խաղալ:
 
Ինչ պետք է անի "Ռեալը” , որպեսզի հաղթի?
Մենք պետք է լավ խաղանք և խփենք ավելի շատ գոլեր , քան "Բարսելոնը”:
 
Ինչ է ձեզ պետք , որպեսզի լավ խաղ անցկացնեք?
Մենք չպետք է վախենանք "Բարսելոնից”: Մենք պետք է խաղանք այնպես , ինչպես կարող ենք: "Բարսելոնը” նույնպես զգույշ է գործելու: Մենք պետք է գնդակին տիրենք ավելի շատ:
 
Դուք ուզում եք , որ Մեսսին խաղա?
Լավ խաղացողները պետք է միշտ խաղան , եթե կարող են: Ես չգիտեմ Մեսսին ու Իբրան խաղալու են , թե չէ , բայց ասեմ , որ նրանք հինալի են գործում իրար հետ:
 
Դուք ուզում եք նորից դառնալ լավագույնը աշխարհում?
Ես չեմ մտածում այդ մասին: Ես միայն ուզում եմ հաղթել:
 
 Ձեզ դուր է գալիս "Ռեալ Մադրիդի” ոճը?
Ես հանգիստ եմ քնում , քանի որ մենք հաղթում ենք: Կարևորը , որ մենք հաղթենք , իսկ եթե դա անենք գեղեցիկ ավելի լավ:
 
 Ինչու են բոլորը ասում , որ "Բարսան” ավելի լավ է խաղում?
Չեմ կարող ասել:
 
Քանի գոլ կուզենաիք խփել Կիրակի օրը?
Տաս, քսան...
 
Իրոք այս հանդիպումը նման է "ՄՅՈՒ” – "Լիվերպուլ” հանդիպմանը?
Այո , քանի որ երկրպագուները սիրում են այս հանդիպումները: Այսպիսի խաղերը միշտ սպասված են:
 
Ինպես եք պատրաստվում հանդիպմանը?
Ես միշտ առավելագույնին եմ ձգտում ` չնայած նրան , թե ով է մեր հաջորդ մրցակիցը: Սա կարևոր հանդիպում է մեզ համար...
 
Բենզեմայի հետ դուք լավ եք համագործակցում ?
Շատ լավ , բայց ես դեռ չգիտեմ խաղալու եմ , թե չէ: Ես խաղում եմ լավ բոլորի հետ; Ռաուլի, Բենզեմայի, Իգուաինի...
 
 Երկրպագուները մի քիչ սուլում էին անցյալ խաղի ժամանակ...
Դա կապ չի ունեցել մեր հետ: Մենք հաղթել ենք: Ես վստահ եմ ,որ մենք դեռ կավելացնենք:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը: http://www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 1160 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 4.0/1 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |