Ուրբաթ, 22.11.2024, 18:35
 
 
Սկիզբ » 2009 » Դեկտեմբեր » 11 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Մանուել Պելեգրինի: «Մենք ուզում ենք հաղթել «Վալենսիային»»: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Մանուել Պելեգրինի: «Մենք ուզում ենք հաղթել «Վալենսիային»»: 19:10
 
Մանուել Պելեգրինին ցանակնում է վաղը անպայման հաղթել «Վալենսիային» , որպեսզի էլ ավելի մեծացնի նրանց միջև եղած միավորների չափը...
 
 Արդյո ՞ք վան դեր Վաարտը վերջին հանդիպումներում մեծ օգուտ է տալիս թիմին:
Նա խաղում էր նաև մրցաշրջանի սկզբում , բայց հիմա նա ավելի շատ ժամանակ ունի իր վարպետությունը ցույց տալու համար: Նա լավ է խաղում: Նա խաղում էր ենթահարձակվողի դիրքում «Ալմերիայի» հետ հանդիպման ժամանակ և լավ ֆուտբոլ ցուցադրեց:
 
Մարդիկ ասում են, որ նրանց կողմից լավ չդիտվեց այն , որ «Ալմերիայի» հետ խաղում Ռաուլը 45 րոպե նախավարժանք կատարելուց հետո այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ...
 Ես չեմ պատրաստվում մեկնաբանել ուրիշների ասածները: Ռաուլը ընտանեկան խնդիրներ ուներ , իհարկե , լավ իմաստով: Նա երեխա էր ունեցել և չէր կարող լիովին կենտրոնանալ հանդիպման վրա: Նա հոգնել էր: Նա կատարում էր նախավարժանք, քանի որ նա կարևոր խաղացող է մեզ համար ևնա խաղադաշտ դուրս չեկավ , քանի որ նրա կարիքը չզգացվեց հանդիպման վերջում:
 
Վտանգավո ՞ր է խաղալ «Վալենսիայի» դեմ առանց Կակաի և Ռոնալդուի:
Ես եևբեք չեմ դժգոհում նման դեպքերում: Նրանք կարևոր խաղացողներ են , բայց ես ունեմ խաղացողներ իմ տրամադրության տակ , ովքեր կփոխարնեն իրենց:
 
Սա առաջին դեպքն է , երբ և' «Ռեալը», և' «Բարսան» խաղալու են առանց իրենց գլխավոր աստղերի: Ըստ ձեզ , ո ՞վ կտուժի ավելի շատ:
Երկու թիմն էլ կտուժեն: Երկրպագուները նույնպես կտուժեն: Ֆուտբոլը նույնպես կտուժի: Բերնաբեուի երկրպագուները առանձին դեպքերում ողջունել են «Բարսելոնի» ցուցադրած ֆուտբոլը:
 
Դուք գտնում եք, որ դա, իրոք, դուր է գալիս երկրպագուներին, թե ՞ նրանց դուր չի գալիս «Ռեալի» ցուցադրած ֆուտբոլը:
Ես վստահ եմ , որ նրանք ուղղակի ողջունել են նրանց ցուցադրած ֆուտբոլը:
 
Դուք պարտվել եք «Սևիլյաին» և «Բարսելոնին»: Գտնու ՞մ եք , որ ավելի քան երեք միավոր է վտանգի տակ «Վալենսիայի» հետ խաղի ժամանակ:
Ոչ: Դեռ շատ ժամանակ կա: Ես հույս ունեմ հաղթել վաղը:
 
Կարելի ՞ է համեմատել Բենզեմային Վիլյաի հետ:
Դա ձեր գործն է: Վիլյաին գովելը և քննադատելը իմ աշխատանքի բնույթի մեջ չի մտնում: Ուղղակի կասեմ , որ նա հիանալի գոլահար է: Ինչ վեչաբերվում է Բենզեմային , ապա ասեմ , որ նրա մասին կարող եմ խոսել , քանի որ ես նրա մարզիչն եմ: Բենզեման նույնպես հիանալի ու մեծ ֆուտբոլիստ է:
 
 Դուք անհանգստանու ՞մ եք այն բանի համար , որ այնպիսի խաղացողներ , ինչպիսիք են Գագոն, Նիստելրոյը և վան դեր Վաարտը կարող են հեռանալ թիմից, որպեսզի ուրիշ ակումբում փորձեն ձեռք բերել իրենց հավաքականների մարզիչների ուշադրությունը` գալիք աշխահի առաջնությանը մասնակցելու համար:
Ես չեմ կարող ինչ-որ բան ասել , քանի որ չեմ գտնում , որ նրացից որևէ մեկը ցանականում է հեռանալ:
 
Ինչպե ՞ս են իրենց զգում Մեցելդերը և Նիստելրոյը:
Ես հույս ունեմ, որ նրանք արագ կապաքինվեն և կլինեն իմ տրամադրության տակ արդեն 2010 թվականի հունվարից:
 
Կարծու ՞մ եք, որ Ռաուլը գնալով թուլացնում է իր դիրքերը որպես թիմի լիդեր:
Ոչ: Սխալ է կարծել , որ Ռաուլի դիրքերը թուլանում են թիմում , քանի որ նա եղել և կմնա «Ռեալի» ավագն ու խորհրդանիշը:
 
Դուք սպասու ՞մ եք թշնամական ընդունելություն «Մեստալիայից» Ալբիոլի հանդեպ:
Նա լավ է խաղացել այնտեղ մի քանի տարիների ընթացքում և ես չեմ գտնում , էր նա այնտեղ թշնամիներ ունի:
 
Դուք բավարարված կլինե ՞ք , եթե հանդիպումը ավարտվի ոչ ոքի:
Ես հույս ունեմ, որ մենք կհաղթենք:
 
Դուք «Վալեսնիային» համարու ՞մ եք որպես ձեզ լուրջ ու ուժեղ մրցակից:
Այո: «Վալենսիան» միշտ եղել է Լա Լիգայի լավագույն թիմերից մեկը: Նրանք շատ ուժեղ են:
 
Էվեր Բանեգան ի զորու ՞ խառնել ձեր պլանները:
Ոչ , քանի որ մենք չենք պատրաստվում խաղալ «Վալեսնիայի» թելադրած ֆուտբոլը:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը: http://www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 715 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |