Սկիզբ » 2010 » Հունվար » 27 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ – ՄԱՍ 1 / Գուտի. «Պելեգրինին հանգստացրեց ինձ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ – ՄԱՍ 1 / Գուտի. «Պելեգրինին հանգստացրեց ինձ» 12:56
Նրանք, ովքեր ասում էին, որ «Ալկորկոնից» կրած պարտության մեղավորնեից մեկը Գուտին էր, կամ ասում էին, որ Գուտին անպայման լքելու է «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, չարաչար սխալվում էին: MARCA-ին տված էքսկլյուզիվ հարցազրույցում Գոտին ասել է:
«Պելեգրինին չէր պատժում ինձ, նա ուղղակի ինձ հանգստացնում էր»,- մեկնաբանել է Գուտին այն բանից հետո, երբ նրան հարցրեցին նրա և Պելեգրինիի միջև հնարավոր կոնֆլիկտի մասին:
«Չեմպիոն դառնում են նրանք, ովքեր կարողանում են լավ խաղալ այնպիսի մարզադաշտերում, ինչպիսին է «Ռիասորը»,- հավատիացնում է Գուտին:
Հարցարզրույցի ժամանակ Գուտին նշեց, որ վատ ժամանակները նրա համար հիմա անցյալում են և նա լավ հարաբերությունների մեջ բոլորի հետ:
«Իմ վերադարձից 10 օր առաջ ես ինձ զգում էի , որպես «Ռեալի» էքս-խաղացող»,- հավաստիացնում է «Ռեալի» փոխավագը:
Գուտին նաև ասաց, որ նա կարող է այնպես անել, որ Կական մի քիչ անհանգստանա իր տեղի համար թիմում, քանի որ ինքը պատրաստվում հիանալի ֆուտբոլ ցուցադրել: Գուտին նաև ավելացրեց, որ Բենզեման շուտով ցույց կտա իրեն և իր հսկայական տաղանդը:
Գուտին նաև անդրադարձավ Ռոնալդուի կարմիր քարտի թեմային` ասելով, որ այնտեղ միտում չկար և մրցավարը սխալ է վարվել ` հեռացնելով Ռոնալդուին:
Գուտիի հարցազրոյցի առաջի մասը նվիրված էր թիմի ներկայիս գործերի վրա, իսկ վաղը` հարցազրույցի երկրորդ մասում Գուտին կխոսի իր ապագա ծրագրերի մասին:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Marca.com
Հղումը կայքին պարտադիր