Սկիզբ » 2009 » Դեկտեմբեր » 16 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Միգել Պարդեզան մեկնաբանում է անցած ամիսները… ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Միգել Պարդեզան մեկնաբանում է անցած ամիսները… 21:32
«Ռեալ Մադրիդի» սպորտային տնօրեն Միգել Պարդեզան հաևցազրույց է տվել և խոսել թիմի ընդհանուր գործերի մասին` անցած մի քանի ամիսների ընթացքում:
Պեպեի վնասվածքը:
«Սա ծանր հարված էր և' խաղացողի, և' ամբողջ թիմի համար: Նա նվիրված ֆուտբոլիստ է: Պեպե նաև իանալի մարդ է և ընկեր: Մենք, իրոք, կորցրեցինք մեր պաշտպանության առաջատարին»: «Մենք ունենք այնպիսի խաղացողներ, ովքեր կարող են փոխարնել նրան: Գարայ շատ լավ խաղաց: Կա նաև Մեցելդերի նմա ֆուտբոլիստ: Ռամոսը և Արբելոան նույնպես կարող են խաղալ այդ դիրքում»:
Ձմեռային ձեռքբերումներ:
«Թիմը հիանալի վիճակում է: Թիմը ամբողջովին համալրված է և մենք կուզենայինք ավարտել մրցաշրջանը թիմում գտնվող ֆուտբոլիստներով»: Մրցաշարեր «Մենք հիանալի շանսեր ունենք հաղթել Լա Լիգայում և Չեմպիոների Լիգայում, բայց ես կուզենայի, որ մենք պայքարեինք նաև Արքայական գավաթի համար: Մենք պետք է բավարար զգանք մեզ, քանի որ դեռ ամեն ինչ առջևում է»:
Թիմի նորեկները:
«Ոչ ոք րի կարող կասկածի տակ դնել նրան բոլորի տաղանդը: Եթե նրանք չեն խաղում այնպես, ինչպես նրանցից սպասում են, ապա դա միայն կապված է ֆունկցիոնալ վիճակի հետ: Մենք գոհ ենք այն խաղից, որը ցուցադրում է Բենզեման: նա իր պոտենցիալը ցույց տվեց «Վալենսիայի» հետ խաղում, որը շատ բարդ հանդիպում էր` առանց Ռոնալդուի և Կակաի: Նա և Իգուաինը հիանալի խաղացին: Ես կուզենայի նաև ավելացանել, որ թիմը ապացուցեց, որ կարող է հավաքվել և լավ խաղալ առանց առաջատարների»:
Իգուաին:
«Ինձ միշտ դուր է եկել նրա խաղը: Ես գիտեի, որ նա մեծ հնրավորությունների տեր ֆուտբոլիստ է: Ես զարմացած չեմ, քանի որ գիտեմ, թե ինչպիսի մեշ տաղանդի է տիրապետում Իգուաինը»: Ռաուլ: «Նա թիմի ավագն է և կենդանի լեգենդը»:
«Սարագոսայի» հետ խաղի մասին:
«Սա յուրահատուկ հանդիպում էինձ համար: Ես քայլ առ քայլ եմ հասել իմ ուզածին, երբ 14 տարեկան էի և խաղում է «Սարագոսայում»: Ես երկար ժամանակ եմ անցկացրել այստեղ: Սա յուրահատուկ օր կլինի ինձ համար»:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՔՆՆԱՐԿԵԼ ՄԵՐ FORUM – ում:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Հղումը կայքին պարտադիր է