Կիրակի, 22.09.2024, 00:36
 
 
Սկիզբ » 2009 » Դեկտեմբեր » 12 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Ունայ Էմերի: «Ինձ ավելի շատ «Վալենսիան» է հետաքրքրում, քան «Ռեալը»: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Ունայ Էմերի: «Ինձ ավելի շատ «Վալենսիան» է հետաքրքրում, քան «Ռեալը»: 11:26
 
«Վալենսիայի» մարզիչը` Ունայ Էմերին, կարծում է, որ իր թիմը «Ռեալի» հետ խաղի ժամանակ պետք է գործի ավելի ինտենսիվ, քան «Ռեալը», որպեսզի կարողանան հասնել որևէ արդյունքի:
 
Մարզիչը իր հարցազրույցում ասաց, որ իր թիմը պետք է գործի կենտրոնացած և մեծ ինտենսիվությամբ, որպեսզի կյանքի կոչվեն իր կոմից մտացված տակտիկական մտահաղացումները: Մարզիչը հիմա նույնիսկ չի մտածում մյուս շաբաթ կայանալիք «Ճենովայի» հետ հանդիպման մասին:
 
«Ֆուտբոլում չի կարելի մտածել մի հանդիպման մասին, որից առաջ դեռ հանդիպում կա անցկացնելու: Մեզ համար շատ կարևոր հանդիպում է «Ռեալի» հետ հանդիպումը»:,- հայտարարել է Էմերին:
 
«Մենք պետք է խաղանք մեր ֆուտբոլը և պետք է օգտագործենք այն պահերը, որոնք կունենանք հանդիպման ժամանակ»: Էմերին ասում է նաև, որ այսպիսի հանդիպումներում ֆավորիտներ չեն լինում: «Միշտ պետք է հարգել մրցակիցներին: Այս դեպքում մենք ուղղակի պարտավոր ենք դա անելու, քանի որ մեր մրցակիցը «Ռեալ Մադրիդն» է: Ես դա չեմ ասում միայն «Ռեալի» համար, այլ ասում եմ նրա համար, որ նրանք հիմա ավելի բարձր դիրք են զբաղենցում, քան մենք»:
 
Վալենսիայի» մարզիչը նաև ասաց , որ «Ռեալ Մադրիդը» եղել է ու կմնա ֆուտբոլի պատմության մեջ լավագույն թիմերից մեկը: Այն ինչ չուզեցավ անել Էմերին, դա այն էր, որ չցանկացավ մեկնաբանել «Ռեալի» խաղը և միայն ասաց, որ «Ռեալը» կարող է խաղալ շատ լավ ֆուտբոլ մի քանի հանդիպում իրար հետևից, բայց ամենավատ դեպքերում էլ «Ռեալը» ի զորու է ուշքի գալ և ցուցադրել իրեն վայել ֆուտբոլ:
 
Էմերին նաև խոսեց վնասվածք ունեցող խաղացողների մասին: «Սիլվայի, Կակաի և Ռոնալդուի նման ֆուտբոլիստների բացակայությունը միշտ իրեն զգացնել է տալիս, բայց պետք չէ դրա վրա շատ կենտրոնանալ և պետք է գնալ առաջ:
 
«Մենք հույս ունենք, որ մենք կկարողանանք հաղթել «Ռեալին»: «Պետք է խաղալ հանգիստ և պետք է օգտագործել պատեհ առիթները: Մենք գործելու ենք կենտրոնացած և հույս ունենք հաղթել»:
 
Վերջում Էմերիին խնդրեցին համեմատել Վիլյաին և Բենզեմային, բայց բասկ մարզիչը չցանկացավ դա անել, ինչպես և չցանկացավ մեկնաբանել մրցավարների աշխատանքը:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը: http://www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 727 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |