Շաբաթ, 21.09.2024, 22:59
 
 
Սկիզբ » 2010 » Հունվար » 2 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Պելեգրինի: «Մենք ուզում ենք խաղալ այնպես, ինչպես խաղացինք դեկտեմբերին» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Պելեգրինի: «Մենք ուզում ենք խաղալ այնպես, ինչպես խաղացինք դեկտեմբերին» 17:52
Մանուել Պելեգրինին այսօր տվեց հարցազրույց, որը առաջինն էր 2010 թվականին: Մարզիչը խոսեց վաղվա` «Օսասունայի», հանդիպման մասին:
 
Դուք հիանալի անցկացրեցիք 2009 թվականի վերջին հանդիպումները: Ամանորյա տոները խանգարեցի՞ն թիմին:
Ոչ, քանի որ մեկ շաբաթ ընդմիջումը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ: Իսկ ինչ վերաբերում է թիմի հոգեբանական վիճակին, ապա ասեմ, որ մենք ուզում ենք պահպանել այն թիմային ոգին, որը տիրում էր հանդերձարանում անցյալ տարվա դեկտեմբերին:
 
Ինչպե՞ս է իրեն զգում Կական:
Ի երջանկություն մեզ` լավ: Նա սովորականի պես մարզվում է ամբողջ խմբի հետ, բայց դեռ լիովին պատրաստ չէ խաղալու համար:
 
Կարելի՞ է ասել, որ դուք էլ չեք դիմի ռոտացիայի:
Մենք երեք-չորս ամիս իրար հետևից խաղեր անցկացրեցինք և ուղղակի հնարավոր չէ բոլոր խաղերը խաղալ միևնույն կազմով: Ռոտացիայի դիմելը պարտադիր էր:
 
Ձեզ անհանգստացնու՞մ է այն փաստը, որ թիմում վնասվածք ունեցող շատ ֆուտբոլիստներ կան:
Կամաց-կամաց ամեն ինչ դեպի լավն է գնում: Կարելի է ասել, որ հիմա ավելի քիչ են վնասվածքներ ունեցողները: Կական արդեն առողջ է, իսկ Գուտին և Նիստելրոյը հույս ունենք, որ ոտքի կկանգնեն մյուս չորեքշաբթի:
 
Ի՞նչ կասեք «Օսասունայի» մասին:
Դժվար է խաղալ «Օսասունայի» խաղադաշտում: Չեմ կարծում, որ մենք հեշտությամբ կհասնենք մեր ուզածին, բայց հույս ունեմ, որ կհասնենք ի վերջո:
 
Վան դեր Վաարտը դարձավ մեկնարկային կազմի խաղացող, երբ վնասվածք ստացավ Կական: Ի՞նչ կասեք:
Ես չեմ համաձայնի ձեզ հետ: Ասեմ, որ Վան դեր Վաարտը այն ժամանակ էլ էր խաղում, երբ Կական դեռ վնասվածք չուներ: Երկուսն էլ կարևոր խաղացողներ են թիմի համար:
 
Թվում է, որ Կական դեռ իր լավագույն խաղը չի խաղում: Ի՞նչ կասեք:
Բոլորը ունեն իրենց սեփական կարծիքը: Ես գիտեմ, որ նա մեծություն է և դեռ կապացուցի, որ նա մեծ դեր կարող է խաղալ «Ռեալում»:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը: http://www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 711 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |