Շաբաթ, 21.09.2024, 20:55
 
 
Սկիզբ » 2010 » Հունվար » 15 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Պելեգրինի. «Ոչ մեկին չպետք է հուսախաբ անենք» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Պելեգրինի. «Ոչ մեկին չպետք է հուսախաբ անենք» 17:09
 
Մանուել Պելեգրինին շաբաթվա վերջին մարզումից հետո հարցազրույց է տվել և հույս է հայտնել, որ իր սաները արժանապատվորեն կպաղան «Սան Մանեսում», չնայած նրան, որ թիմում շատ վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ կան:
 
«Բիլբաոն» իրեն հատուկ ոճով է գործում: Նրանք ուժեղ մրցակից են և ծատ լավ են խաղում երկրորդ հարկում: Նրանք հիանալի են խաղում այս տարի: Մենք պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները: Մենք ներկա դրությամբ լավ ենք գործում: Մենք ամեն օր աշխատում ենք, որպեսզի էլ ավելի ավելացնենք այն ամենին, ինչին որ հասել ենք»:
 
«Իգուաինի վնասվածքը ցավալի լուր էր մեզ համար: Նա լավ մարզավիճակում էր և գոլեր էր խփում: Վատ է, որ նա վնասվածք ստացավ այն ժամանակ, երբ նրա խաղը ստացվում էր: Բայց ես մտածում եմ ընդհանուր թիմի մասին և վստահ եմ, որ մենք ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են մեր խաղային որակները պահել նույն կետի վրա: Ես վստահում եմ և' Ռաուլին, և' Բենզեմային: Նրանք լավ աշխատանք են կատարում»:
 
«Ես հետևում եմ բոլոր իմ սաների գործողություններին, այնպես որ Բենզեման ոչինիչ չունի ինձ ապացուցելու: Նա անում է դա ամեն օր: Մենք բոլոր ֆուտբոլիստների կարիքը ունենք, քանի որ մրցաշրջանը շատ երկար է: Անիմաստ գործ է կենտրոնանալ միայն 11 ֆուտբոլիստի վրա: Սա մեծ և որակյալ թիմ է»:
 
«Գուտին նոր է ապաքինվել և ես հույս ունեմ, որ նա շուտով լավ մարզավիճակ ձեռք կբերի, քանի որ նա մեծ դեր ունի թիմում: Նա երջանիկ է Մադրիդում»: «Ես չեմ մտածում «Բարսայի» մասին: Ես հիմա միայն մտածում եմ «Սան Մանեսում» կայանլիք հանդիպման մասին»:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը: http://www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 718 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |