Սկիզբ » 2010 » Փետրվար » 4 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Պեպե. «Ես քրտնաջան աշխատում եմ ամեն օր» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Պեպե. «Ես քրտնաջան աշխատում եմ ամեն օր» 08:31
Օրեր առաջ դուք թողել եք արդեն ձեռքափայտերը: Կարելի է ասել, որ դժվարին փուլը անցած է…
Ես լավ եմ ինձ զգում: Ես գոհ եմ, քանի որ ամեն օր քրտնաջան աշխատում եմ, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ վերադառնամ: Օրեցօր ես ինձ լավ եմ զգում: Դա ինձ հույս է տալիս, որ մտածեմ, որ վերականգնումս արագ է ընթանում:
Նրանք, ովքեր քեզ ճանաչում են ասել են, որ դուք վնասվածք ստանալուց հետո մի քանի օր հոգեպես ճնշված եք եղել...
Այո, քանի որ վնասվածք ստանալը ֆուտբոլիստի համար ամենավատ բանն է, ինչ կարող է պատահել և ես հիմա ամեն ինչ անում եմ շուտափույթ վերականգնվելու համար:
Դուք ձեզ միայնակ զգացե ՞լ եք այս ժամանակահատվածում:
Ամենակարևորը ինձ համար այն էր, որ բոլորը հայտնում էին իրենց պատրաստակամությունը օգնելու ինձ: Ինձ շրջապատող մարդիկ շատ օգնեցին ինձ:
Անալաիզի ենթարկելով այն ամենը, թե ինչպես եք դուք մարզվում «Վալդեբեբասում»` ենթադրվում է, որ դուք ամեն ինչ անում եք շուտ ապաքինվելու համար...
Ես այդպիսին եմ: Միայն այդ դեպքում կկարողանաս շուտ սկսել խաղալ:
Ի ՞նչ են ասում քեզ քո ընկերները, երբ հանդիպում եք «Վալդեբեբասում»:
Նրանք ինձ ասում, որ ես շատ աշխատեմ, և շուտ վերադառնամ խաղադաշտ, որպեսզի օգնեմ իրենց:
Ինչպե ՞ս պայքարեցիք այն հոգեբանական վիճակի դեմ, որի մեջ դուք հայտնվել էիք:
Բիշկները ինձ ասացին, որ ես շարունակեմ այս մենտալիտետով առաջ գնալ, չնայած նրան, որ լինելու են օրեր, որ ես ինձ վատ եմ զգալու, բայց դա նորմալ երևույթ է:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.As.com
Հղումը կայքին պարտադիր է: