Սկիզբ » 2009 » Դեկտեմբեր » 9 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Պեպեն և Ալբիոլը մեկնաբանում են «Մարսելի» հետ հանդիպումը… ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Պեպեն և Ալբիոլը մեկնաբանում են «Մարսելի» հետ հանդիպումը… 10:33
Ալբիոլը և Պեպեն բավարաված էին իրենց զգում հանդիպումից հետո...
ԱԼԲԻՈԼ
«Ես իմ առաջին գոլը խփեցի այսօր «Ռեալի» կազմում և դրա համար շատ երջանիկ եմ: Ես նաև ծատ ուրախ եմ ,քանի որ մենք հաղթել ենք:» «Ամենակարևորը այն է , որ մենք գրավեցինք առաջին հորիզոնականը: Դրա համար պետք է հաղթեինք այստեղ և մենք դա արեցինք:» «Մրցավարը թույլ էր տալիս «Մարսելին» խաղալ շատ կոշտ: Նրանք ուզում էին հաղթել և դրա համար այդ կերպ ճնշում էին գործադրում մեզ վրա:» «Ես մոռացա իմ գոլը նվիրել իմ դստերը: Ես այնքան երջանիկ էի , որ մոռացա դա անել: Ես երկար ժամանակ է գոլ չէի խփել: Ես իմ բոլոր գոլերը նրան եմ նվիրում:» «Ռոնալդուն հիանալի խաղացող է , բայց մենք ունենք այնպիսի թիմ , որը ի զորու է հաղթել առանց նար:»
ՊԵՊԵ
«Ամենակարևորը դա հաղթանակն է , և մենք հասանք մեր ուզածին: Մենք արեցինք այն , ինչը մեզանից պահանջել էր մարզիչը: Մենք ապացուցեցինք , որ հիանալի թիմ ենք:» «Ամեն օր մենք ձգտում ենք ավելացնել մեր խաղային որակները:» «Մենք հիմա պետք է մտածենք «Վալենսիայի» հետ հանդիպման մասին: Մենք պետք է հաղթենք այնտեղ , որպեսզի պայքարենք Լա Լիգայի չեմպիոնի կոչման համար: «Մեստալիան» - դժվար մարզադաշտ է , բայց մենք հաղթելու ենք:»
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Հղումը կայքին պարտադիր է