Ուրբաթ, 22.11.2024, 18:59
 
 
Սկիզբ » 2009 » Դեկտեմբեր » 23 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Ռուբեն Դե լա Ռեդ: «Ես դեռ հույսս չեմ կորցրել» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Ռուբեն Դե լա Ռեդ: «Ես դեռ հույսս չեմ կորցրել» 21:35
«Ռեալ Մադրիդի» երբեմնի հույս և ակադեմիայի սան Ռուբեն Դե լա Ռեդը հարցազրույց է տվել և հույս է հայտնել, որ այն օրը կգա, որ նա նորից դուրս կգա խաղադաշտ: Կիսապաշտպանը նաև ասել էր, որ «Ռեալը» ի զորու է այս տարի կանգնեցնել «Բարսելոնային»:
 
Ձեր խաղին կարոտել են արդեն թիմը, երկրպագուները...
Այո, ես նույնպես կարոտել եմ ֆուտբոլին: Երբ ես լինում եմ «Բեռնաբեուում», երկրպագուները ինձ շատ ջերմ են ընդունում և դա ինձ երջանկացնում է:

Կա՞ն նորություններ` ձեր առողջության կետ կապված: Դուք ի վիճակի՞ եք շարունակել ձեր ֆուտբոլային կարիերան:
Ես հիմա հետազոտությունների եմ ենթարկվում: Ես չգիտեմ, թե երբ լիովին կապաքինվեմ... Բայց ես դեռ հույսս չեմ կորցնում, քանի որ ես շատ եմ ցանակնում վերադառնալ մեծ ֆուտբոլ:

Երևում է «Ռեալը» լավ մարզավիճակ է ձեռք բերել... 2010 թվականը խոստանում է լինել լավ տարի Պելեգրինիի սաների համար:
Այո, հիմա թիմը հիանալի խաղ է ցուցադրում: Աստիճանաբար «Ռեալը» սկսում է ցուցադրել այն ֆուտբոլը, որին երկար տարիներ սապսում էին: Ես կարծում եմ, որ թիմը ճիշտ ուղղու վրա է:

«Ռեալը» կկարողանա՞ կանգնեցնել «Բարսելոնային», որը նվաճեց բոլո հնարավոր տիտղոսները:
Այո, իհարկե: Նույնիսկ, եթե դա «Ռեալը» չանի, ապա մեկ ուրիշ ակումբ հաստատ կանի: «Բարսելոնայի» համար հիմա հիանալի ժամանկներ են, բայց ի վերջո, վերջին խոսքը կլինի «Ռեալինը»:
 
Ի՞նչ կցանականք ձեզ և, առհասարակ, իսպանական ֆուտբոլին 2010 թվականին:
Ես հույս ունեմ, որ իսպանական ֆուտբոլը կշարունակի հաղթել և զարգանալ: Լա Լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է: Իսկ, ինչ վերաբերվում է ինձ, ապա ասեմ, որ կուզենայի ինչքան հնարավոր է շուտ վերադառնալ ֆուտբոլ...

Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը: http://www. goal.com
Հղումը կայքին պարտադիր է
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 815 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |