Սկիզբ » 2009 » Դեկտեմբեր » 20 » ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ / Դե խոսե՛ք, ինչու՞ չեք խոսում… ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ / Դե խոսե՛ք, ինչու՞ չեք խոսում… 15:24
Հարգելի ֆուտբոլասերներ, Մադրիդիստներ, երեկ «Ռեալ Մադրիդը» խոշոր հաշվով 6-0 հաշվով հաղթանակ տոնեց «Սարագոսայի» նկատմամբ: Հիմա մարդիկ կլինեն, որ կասեն, որ «Սարագոսան» շատ թույլ էր խաղում ու ընդհանրապես շատ թույլ թիմ էր և ուղղակի խաղը չէր կարող ունենալ այլ ընթացք: Բայց եկեք չհամաձայնեմ, քանի որ «Ռեալը» թույլ չտվեց, որպեսզի «Սարագոսան» խաղա:
Իսկ ի՞նչ եք կարծում «Ալմերիան» այդքան ուժե՞ղ է «Սարագոսայից» , որ Բեռնաբեուում երկու գոլ է խփում, իսկ «Սարագոսան» ամբողջ խաղի ընթացքում մեկ հարված է կատարում «Ռեալի» դարպասում: Ո'չ, հարգելիներս, քանի որ, եթե նայենք վերոհիշյալ երկու թիմերի կազմերին, ապա նույնիսկ կարելի է ասել, որ «Սարագոսան» ավելի «կարկառուն» դեմքեր ունի, քան «Ալմերիան»:
Ինչի համար եմ սա ասում: Սա սում եմ նրա համար, որ այն նույն մարդիկ, ովքեր «Բարսելոնայի» հանդիպումներից հետո ասում են, որ «Բարսան» մրցակցին չթողեց խաղալ և խաղաց ուղղակի հոյակապ, գեղեցիկ, հարձակվողական ֆուտբոլ, նույն բանը ասեն երեկվա հանդիպումից հետո, բայց ես այսօր` թերթելով ինտերնետային կայքերի էջերը(բացի «Ռեալին» նվիրված կայքերից) այդպիսի նախադասություններ չնկատեցի «Ռեալի» մասին: Ուղղակի գրված է, որ «Ռեալը» տարել է 6-0 խոշոր հաշվով հաղթանակ և վերջ…
Իսկ ինչու՞… Դե խոսե'ք, ինչու՞ եք լռում… Գրե'ք, հայտարարե'ք… Ի վերջո ասե'ք, որ «Ռեալը» ուղղակի ճզմեց մրցակցին, չթողեց դուրս գալ սեփական կիսադաշտից…
Ավելացնեմ նաև, որ երեկվա հաղթանակը «Ռեալից» այդքան էլ մեծ էներգիա չպահանջեց, քանի որ «Ռեալի» աստղերը ուղղակի խաղացին հաճույքի համար:Բացի այս հանդիպումից նախորդ տուրում «Ռեալը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Վալենսիային», ինչը չկարողացավ անել «ֆենոմենալ Բարսան»…
Ի դեպ, էդ լավ որ նույն «ֆենոմենալ Բարսան» չի կարողանում խաղալ գեղեցիկ, հոյակապ, կոմբինոացիոն ֆուտբոլը նույն «Ռեալի», «Վալենսիայի» և նման թիմերի հետ… Չի կարող, որովհետև չի կարող, որովհետև այդ թիմը խաղը հիմնված է մեկ-երկու խաղացողի վրա ու ոհմանց ասած թիմային խաղը ուղղակի բացակայում է այդ թիմում: Ոհմանք նաև ասում են, որ դա Պեպ Գվարդիալայի` թիմի մարզչի, վաստակն է: Չէ հարգելիներս, դուք երկար չեք սպասի այն օրվան, երբ հենց նույն Պեպին պաշտոնանկ կանեն:
Այս ամենը հաշվի առնելով` ես ողղակի չեմ կարող հասկանալ ինչու է, երբ «Բարսան» 2-0 հաշվով հաղթում ասենք «Խերեսին», բոլորը ասում են: «Միայն տեսնեիք, թե ինչպես էր խաղում «Բարսան»: Բայց, երբ նույն «Խերեսին» «Ռեալը» հաղթում է 3-0 հաշվով, բոլորը ասում են, որ համոզիչ չէր «Ռեալի» տարած հաղթանակը… Չգիտեմ, ես կարող եմ տասնյակ այսպիսի օրինակներ բերեմ, բայց միևնույնն է չեմ հասկանում այն մարդկանց լոգիկան, որոնք գովում են «Բարսայի» խաղը և փնովում ` «Ռեալի» ցուցադրած խաղը:
Եթե կարող եք օգնեք հասկանամ…
Text by Apet Harutyunyan