Ուրբաթ, 22.11.2024, 18:50
 
 
Սկիզբ » 2009 » Դեկտեմբեր » 15 » ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ / Կեցցե'ս, Իգուաին… Բրավո', Պելեգրինի… Համբերությու'ն քեզ, Ռուալ… ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ / Կեցցե'ս, Իգուաին… Բրավո', Պելեգրինի… Համբերությու'ն քեզ, Ռուալ… 16:17
Տողերիս հեղինակը(Հաբեթ Հարությունյան) երբեք իր մտքերը չի արտահայտել ինտերնետի միջոցով և ահա որոշեց, վերջապես, անել դա »…
 
Հիմա ուզում եմ խոսել «Ռեալ Մադրիդի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի մասին: Անկեղծ ասած մի քանի տարի առաջ, երբ իմացա, որ «Ռեալ Մադրիդը» հետաքրքրություն է ցուցաբերում արգենտինական «Ռիվեր Փլեյթ» ակումբի երիտասարդ հարձակվող Գոնսալո Իգուաինի նկատմամբ` զարմանք ապրեցի: Նախ ասեմ, թե ինչի համար զարմացա… Առաջին հերթին նրա համար, որ այդքան հետաքրքվում էի համաշխարհային ֆուտբոլով և երբեք չէի լսել Իգուաին անունով ֆուտբոլիստի մասին: Ես նույնիսկ ընկերջս հետ վիճեցի այն բանի համար, որ պնդում էի, որ ինտերնետում սխալվել են և այդպիսի արգենտինացի խաղացող չկա, քանի որ մինչև այդ ես հետևում էի Արգենտինայի երիտասարդական հավաքականների խաղերին և Իգուաին անունով ֆուտբոլիստ չկար այնտեղ:
 
Լավ ինչևէ… «Ռեալը» ինչպես միշտ հասավ իր ուզածին և գնեց «անհայտ» «էն արգենտինացուն»: Գնեց, քանի որ կարծում էր, որ նա ծագող աստղ է և հիանալի գոլահար է դառնալու ապագայում: Իգուաինը տեղափոխվեց «Ռեալ» և միանգամից նրան սկսեց վստահել «Ռեալի» մարզիչ Կապելլոն: Ասեմ, որ սկզբից նա սովորական խաղացողի տպավորություն թողեց ինձ վրա, և ես վստահ էի, որ նա երկար չի մնա թիմում և կհեռանա թիմից 6 ամիս անց: Խաղերն անցնում էին, Իգուաինը խաղում էր, բայց այդպես էլ գոլեր չէր խփում: Մոտեցավ մադրիդյան դերբին: Առաջին խաղակեսը «Ռեալը» պարտվեց 1-0 հաշվով, բայց երկրորդ խաղակեսում կարողացավ հավասարեցնել հաշիվը և հանդիպումը ավարտվեց 1-1 հաշվով: «Ատլետիկոյից» գոլը խփեց Ագուերոն, իսկ «Ռեալից»` Իգուաինը…
 
Դրանից հետո հետևեցին ևս մի քանի դժվարին հանդիպումներ Իգուաինի համար, քանի որ նա ունենում էր մի քանի գոլային պահեր ամեն հանդիպման ժամանակ, բայց չէր կարող օգտագործել դրանք: Առաջնությունը մոտենում էր ավարտին և մնացել էր մի քանի տուր: «Ռեալը» հավասար միավորներ ուներ «Բարսելոնայի» հետ, բայց ընթանում էր առաջին հորիզոնականում, քանի որ միմյանց միջև հանդիպումների առավելություն ուներ: Եվ ահա «Ռեալը» ընդունեց «Էսպանյոլին»: «Ռեալին» միայն հաղթանակ էր պետք: Առաջին խաղակեսից հետո «Ռեալը» պարտվում էր 1-3 հաշվով, բայց երկրորդ խաղակեսում Կապելլոյի սաները իրենց մեջ ուժ գտան և կարողացան հաղթել 4-3 հաշվով և այդ հաղթանակում մեծ ավանդ ունեցավ Գոնսալո Իգուաինը, ով բացի նրանից, որ հիանալի հանդիպում անցկացրեց, այլ նաև խփեց իր թիմի հաղթական գնդակը հանդիպման վերջին րոպեին:
 
Այդ մրցաշրջանում Իգուաինը էլ գոլի հեղինակ չդարձավ, բայց «Ռեալը» կարողացավ ևս մի քանի հաղթանակներ տանել և ապահովել չեմպիոնի կոչումը:
 
Մրցաշրջանից հետո «Ռեալի» ղեկավարները հրաժարվեցին Կապելլոյի ծառայություններից, հրավիրեցին գերմանացի Բերնդ Շուստերին:
 
Այդքանից հետո թվում էր, թե «Ռեալը» նաև կհրաժարվի նաև մի քանի ֆուտբոլիստներից, քանի որ նոր մարզիչը նոր խաղացողներ էր ցանկանում գնել: Սև ցուցակում էր նաև Իգուաինը, բայց նրան չվաճառեցին` ևս մեկ շանս տալով:
 
Ես մտաեցի, թե «Ռեալի» ինչի ՞ն է պետք Իգուաինի նման հարձակվողը, ով ամբողջ առաջնության ընթացքում ընդամենը երկու գոլ է խփում: Փորձեցի վերլուծել Իգուաինին` որպես ֆուտբոլիստի… Եկա այն համոզմանը, որ միգուցե նրան ժամանակ է պետք «Ռեալին» հարմարվելու համար, բայց միևնույն ժամանակ վերհիշեցի Իգուաինի խփած երկու գոլերը և դրանց նշանակությունը և հասկացա, որ Իգուաինը հաջողակ ֆուտբոլիստ է` չնայած նրան, որ ընդամենը երկու գոլ է խփել ամբողջ առաջնությանը: Ինչու ՞Է հաջողակ… Հարգելիներս ես միշտ ասել եմ, որ հարձակվող լինելու համար միայն տաղանդը քիչ է: Հարձակվողը պետք է նաև մի քիչ հաջողակ լինի…
 
Օրինակ` Հաջողակ հարձակվողներ են` Նիստելրոյը, Բոյան Կրկիչը և այլն…
 
Քանի րոպե էլ նրանք խաղան, միևնույն է, նրանք գոնե մեկ-երկու գոլային պահ կունենան… Իսկ Իգուաինը իր առաջին մրցաշրջանում ամեն հանդիպման ժամանակ մինիմումը մի քանի գոլային պահեր էր ունենում, բայց չէր կարող դրանք իրացնել, քանի որ`ըստ ինձ, նրան ժամանակ էր հարկավոր հարմարվելու «Ռեալին»…
 
Սկսվեց Իգուաինի համար երկրորդ մրցաշրջանը և առաջին իսկ հանդիպումներից մենք լրիվ ուիրշ Իգուաինի տեսանք: Նա սկսեց գործել ավելի վստահ հանդիպումից-հանդիպում: Նրա մոտ էլ չէր զգացվում այն լարվածությունը, որը նա ուներ իր առաջին մրցաշրջանում: Իգուաինը սկսեց խաղալ և գոլեր խփել, բայց մենք էլի չէինք կարող ասել, որ նա այն հարձակվողն է, ով պետք է «Ռեալին»: Այս մրցաշրջանն էլ անցավ և նորից խոսում էին այն մասին, որ Իգուաինը կարող է հեռանալ թիմից: Խոսում էին նաև, որ նրան ուզում է ձեռք բերել Յուվենտուսը: Բայց Իգուաինը չհեռացավ: Ավելի ճիշտ նրան չվաճառեցին, քանի որ «Ռեալի» մարզիչ Շուստերը նրան վստահում էր և ինչպես հետագայում պարզվեց `ոչ իզուր: Իգուաինը այդ մրցաշրջանում դարձավ 18-19 գոլի հեղինակ և դարձավ իր թիմի գլխավոր ռմբարկուն: Դա անցյալ մրցաշրջանն էր, որտեղ
 
Իգուաինը աչքի ընկավ գոլահարի բարձր հատկանիշներով: Նա գոլային պահերը օգտագործում էր մեծ սառնասրտությամբ: Նույնիսկ եղան հանդիպումներ, որտեղ Իգուաինը իր վրա էր վերցնում հանդիպումը և որոշում էր հանդիպումների ելքերը` անհատական բարձր որոկներ ցուցաբերոլով: Հիշենք միայն Մալագայի հետ հանդիպումը, որտեղ Իգուաինը դարձավ 4 գոլի հեղինակ:
 
Լավ գնանք առաջ: Այս տարի «Ռեալում» մեծ փոփխություններ կատարվեցին: Եկավ նոր նախագահ, ով գնեց միանգամից մի քանի ֆուտբոլային աստղերի : Եվ թվում էր, որ այս անգամ Իգուաինը ոչ մի շանս չի ունենա, բայց ի ուրախություն Իգուաինի այդպես չեղավ:
 
Ռոնալդուի, Կակաի, Բենզեմայի, Ռաուլի, Նիստելրոյի նման խաղացողներ կային թիմում և համարյա բոլորը ասում էին, որ այս անգամ Իգուաինը կդառնա 100 տոկոսով պահեստային խաղացող: Բայց առաջնությունից անցել է արդեն 14 տուր և Իգուաինը հիմա «Ռեալի» գլխավոր ռմբարկուն է` խփած 7 գոլերով: Եվ հիմա ես վստահ եմ, որ նա իսկապես հիանալի հարձակվող է, ով հաջողակ լինելու հետ մեկ տեղ, նա նաև շատ աշխատասեր է: Իգուաինը այնքան լավ մարզավիճակ է ձեռք բերել, որ կարողացել է ստիպել Պելեգրինիին պահեստայինների նաստարանին թողնել թիմի ավագ Ռաուլին, ով համարյա բոլո նախկին մարզիչների մոտ անփոխարնելի էր: Այստեղ նաև ուզում եմ ընդգծել Պելեգրինիի պրոֆեսիոնալիզմը:
 
Փաստորեն նա եղավ այն միակ մարզիչը, ով համարձակվեց պահեստայինների նստարանին նստեցնել Ռաուլին: Եվ չնայած այն բոլոր խոսակցություններին, որ Պելեգրինին ճիշտ չի վարվում Ռաուլի հետ, միևնույնն է չիլիացի մարզիչը կատարում է իր գործը ` մեկնարկային կազմում խաղացնելով Իգուաինին:
 
Այսքանից հետո ինձ մնում է միայն հուսալ, որ Ռաուլն էլ իր մեջ ուժ կգտնի և չի հուսահատվի միանգամից, քանի որ նա եղել է և մնում է «Ռեալի» կենդանի լեգենդը:
 
Սա ֆուտբոլ է և ես, իրոք, չեմ դադարում գովել Պելեգրինիին` մարզչի, ում համար հեղինակությունը երկրորդ դերում է: Ես հարգում եմ նման մարդկանց, ում համար անունը չէ կարևոր, այլ ֆուտբոլիստի մարզավիճակը, որը վստահեցնում եմ ձեզ ավելի գուտ է տալիս թիմին, քան ուղղակի անունը:
 
ՔՆՆԱՐԿԵԼ ԿԱՐՈՂ ԵՔ ՄԵՐ ՖՈՐՈՒՄՈՒՄ
 
Կեցցե'ս, Իգուաին… Բրավո', Պելեգրինի… Համբերությու'ն քեզ, Ռուալ…
 
ApetH – Halamadrid(Apet Harutyunyan)
Прикрепления: Կատեգորիա: ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ | Դիտել են: 891 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 5.0/1 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |