Սկիզբ » 2010 » Հունվար » 30 » ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ / Որ ասում էի.,. չէիք հավատում… ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ / Որ ասում էի.,. չէիք հավատում… 21:38
Հարգելի’ մադրիդիստ-մադրիդիստուհիներ, երկրպագուներ-երկրպագուհիներ կամ պարզապես ֆուտբոլասեր բարեկամներ, տողերիս հեղինակը միշտ ասել է ու միշտ կմնա նույն կարծիքին, որ «Ռեալ Մադրիդը» միշտ` ամեն տարի, խաղում է ոչ թե Իսպանիայի առաջնության 19 թիմերի հետ միայն, այլ նաև պայքարում է այդ թիմերի երկրպագուների, ղեկավարների, ստադիոնների, ստադիոնների պահակների հետ, որպեսզի հասնի ցանկալի արդյունքի: Ասեմ ավելին «Ռեալի» ֆուտբոլիստները նաև ամեն խաղում պայքարում են մրցավարների հետ, քանի որ ինչպես ընդունված է ասել, բոլորի համար պատիվ է ինչ-որ կերպ աչքի ընկնել «ՄԱՐԶԱՊԱԼԱՏ ԲԵՌՆԱԲԵՈՒՈւՄ»: Եվ ահա համբերությանս բաժակը լցվեց այս անգամ և որոշեցի բարձրաձայնել մտքերս նաև ինտերնետում: Հանդիպում` «Ռեալ»-«Մալագա»… Ամեն ինչ ընթանում էր ըստ մեր («Ռեալի» երկրպագուներիս) ուզածի: Ռոնալդուն մի քանի խաղ գոլ չխփելուց հետո, վերջապես, դարձել էր երկու գոլի հեղինակ, Գուտին երկար ընդմիջումից հետո հիշել էր իր գոլային փոխանցումների կուլտուրան և աջ ու ձախ քողարկված ու անսպասելի մրցակցի համար փոխանցումներ էր կատարում ու այսպես շարունակ… Եվ ահա ինչպես ասում են` կայծակ, ամպրոպ պարզ, կապույտ երկնքում… Դրվագներից մեկում կարմիր քարտ է Ռոնալդուին ցույց տալիս մրցավարը… Սկզբից ամեն ինչ անհասկանալի էր, բայց, երբ նայեցի կրկնապատկերը հասկացա, որ, իրոք, խախտում կար, բայց ոչ Ռոնալդուի կողմից այլ «Մալագաի» խաղացողի, ով պահում էր Ռոնալդուի մարզաշապիկից ու խոչընդոտում էր, որպեսզի Ռոնալդուն առաջանա: Իսկ այդ դեպքում, երբ մրցավարը կանգնած է դրվագից մի քանի մետր հեռավորության վրա և չի սուլում, ինչ պետք է աներ Ռոնալդուն… իհարկե պիտի փորձեր ազատվել մրցակցից: Եվ ահա հենց այդ պահին էլ Ռոնալդուի արմունկը դիպչեց «Մալագաի» խաղացողի դեմքին: Իհարկե, հիմա ֆուտբոլում արգելվում է և խստորեն պատժվում են նրանք ովքեր ձեռքերին ազատություն են տալիս և արմունկով հարված են հասցնում մրցակցին: Բայց, բարեկամներս սա այդ դեպքը չէր: Ցավոք այդպես չեն մտածում նրանք, ովքեր որակազրկել են Ռոնալդուին երկու խաղով: Ես միայն մի բան կարող եմ ասել, որ այդ որոշումը ընդունողները կամ ֆուտբոլից չեն հասկանում, կամ ցանկացել են վատություն անել «Ռեալին»` «Դեպորի» հետ պատասխանատու խաղից առաջ: Լավ գոնե մեկ խաղով որակազրկեիք: Դա գոնե մի կերպ կհասկանաինք, բայց ոչ երկու խաղ… Լավ ինչևէ անցած լինի, ինչպես ասում են ժողովրդական լեզվով. «հարամը հալալին կուտա»…
Հիմա ուզում եմ նրանց, ովքեր մտածում են, որ ես սխալվում եմ այն բանում, որ ասում եմ, որ բոլորը խաղում են «Ռեալի» դեմ քառապատկված եռանդով ու ազգ ու երամներով, ապացուցեմ, թե ինչու եմ այդպես մտածում:
Նախ առաջին, նույն «Սևիլիան», որը պայքարում է մրցանակային տեղերի համար առաջնությունում խաղում է «Ռեալի» դեմ այնպես, ինչպես ասենք դա նրանց կյանքի վերջին խաղն է և ուղղակի ամբողջ ստադինով ու Սևիլիա քաղաքով դուրս են գալի խաղադաշտ: Ես արդեն մոտ 10-15 տարի ֆուտբոլ եմ նայում ու հավատացեք. Որ երբեք չէի տեսել այդպիսի մթնոլորտ, ինչպիսին էր «Սևիլիա»-«Ռեալ» խաղից առաջ, որը տեղի ունեցավ այս մրցաշրջանի առաջին մասում: Խաղին դեռ 10 րոպե կար, աբյց ստադիոնը ուղղակի ցնցվում էր երկրպագուների ձայներից: Ես ասում էի հիմա ստադիոնը կփլվի ձայներից, երգերից… Ի վերջո «Սևիլիան» հասաց իր ուզախին ու հաղթեց «Ռեալին» 2-1 հաշվով:
Բայց եկենք նայենք «Բարսաի» դեմ խաղին, որը կայացավ «Կամպ Նոուում»: Հիմա կասեք սեփական դաշտ կամ մրցակցի դաշտ, բայց ոչ ես ձեզ ասեմ, որ «Սևիլիան», եթե ուզենար, ապա կկարողանար դիմադրել «Բարսելոնին» ու չէր պարտվի 4-0 հաշվով: «Սևիլիան» դուրս էր եկել այդ հանդիպմանը այնպիսի կազմով, որ միայն Խեսուս Նավասին էր ճանաչում թիմում ու մեկ էլ Պալոպին: Մնացածները երկրորդ կամ երրորդ թիմի խաղացողներ էին: Հարց է առաջանում, ինչու՞… Ես չգիտեմ հարգելի բարեկամներ, միգուցե դու՞ք ասեք, թե ինչու…
Ես կարող եմ նման տասնյակ օրինակներ բերել… Իսկ հիմա նորից անդրադառնամ Ռոնալդուի կարմիր քարտին… Եթե ԿԿ-ն որոշումը հիմնավորում է նրանով, որ Մտիլիգաի քիթը ջարդվել է Ռոնալդուի հարվածից հետո, ապա ինչու նույն կերպ և ավելի մեծ պատժամիջոց չկիրառել նուն Մեսսի, «Բիլբաոի» դարպասապահ Իրաիսոսի նկատմամբ: Առաջինի դեպքում Մեսսին ուղղակի վարվեց այնպես, ինչպես Ռոնալդուն, իսկ Իրաիսոսի դեպքում «Դեպորի» պաշտպան Ֆիլիպեն դուրս մնաց 6 ամսով: Եվ, եթե մենք էլ շարժվենք ԿԿ-ի ընդունած որոշման լոգիկայով, ապա Իրաիսոսին պետք է որակազրկեին ցմահ: Ինչևէ հիմա մեզ մնումէ միայն սպասել Ռոնալդուի վերադարձին, իսկ «Ռեալից» հաղթանակ «Ռիասորում»:
Պատրաստեց` Հաբեթ Հարությունյանը
Հղումը կայքին պարտադիր է: