Շաբաթ, 21.09.2024, 07:31
 
 
Սկիզբ » 2009 » Դեկտեմբեր » 13 » Իգուաինը և Գարայը`հանդիպման գլխավոր հերոսները, «Վալենսիայի» հետ հանդիպումից հետո… Իգուաինը և Գարայը`հանդիպման գլխավոր հերոսները, «Վալենսիայի» հետ հանդիպումից հետո… 10:59
Գոնսալո Իգուաինին կարելի է համարել «Վալենսիայի» հետ հանդիպման հերոսների մեը, քանի որ նրա երկու գոլի շնորհիվ «Ռեալը» հասվա հաջողության:
 
«Սա կարևոր հանդիպում էր: Ես խփեցի երկու գոլ և օգնեցի իմ թիմին: Խաղացողները միշտ պետք է լավ օգտագործեն իրենց տրված հնարավորությունները: Ես լավ մարզավիճակում եմ և դրա համար շնորհակալ եմ իմ խաղընկերներից»:
 
«Սա մրցաշրջանի լավագույն հանդիպումներից մեկն էր: Սա ընդհանուր թիմի հաղթանակն է, քանի որ բոլորը մեկ մարդու նման պայքարեցին: Այսօր մենք ապացուցեցինք, որ մենք ամուր թիմ ենք նաև մրցակցի դաշտում: Ես երջանիկ եմ, որ երկու գոլ եմ խփել, բայց ընդհանուր թիմի հաջողությունը ավելի կարևոր է»:
 
«Կարիմը ուղղակի փայլեց: Նրա փոխանցումը ինձ այս հաղթանակի մի մասն էկազմում: Բոլորին դուր է գալիս դառնալ գոլի հեղինակ: Կարևորը այն է, որ թիմը հաղթել է»:
 
«Մենք պետք է հաղթենք հաջորդ հանդիպումը, որպեսզի էլ ավելի մոտենանք «Բարսելոնին»: Սրա վրա էլ մենք պետք է կենտրոնանանք: «Սարագոսայի» հետ մենք միայն խաղալու ենք հաղթանակի համար»:
 
Գարայ: «Ես երջանիկ եմ, քանի որ իմ առաջին գոլը դարձավ հաղթական իմ թիմի համար»
Արգենտինացի պաշտպան Էզեկիել Գարայը հանդիպման 44 րոպեին փոխարինեց վնասվածք ստացած Պեպեին և հանդիպման 83 րոպեին խփեց նրա առաջին, իսկ թիմի հաղթական գնդակը: Սա առաջին գոլն էր արգենտինացու «Ռեալի» կազմում:
 
«Ես շատ երջանիկ եմ: Ես ուրախ եմ իմ գոլի համար, որը ուղղակի հաղթական գնդակը դարձավ իմ թիմի համար»:
 
«Մենք գիտեինք, որ դժվար է լինելու, բայց նաև համոզված էինք, որ կարող ենք հաղթել: Մենք վաստակեցինք հույժ կարևոր երեք միավոր: Հաղթանակը մեզ հնարավորություն տվեց ետ չմնալ «Բարսելոնայից»:
 
«Մենք շարունակում ենք էլ ավելի լավ խաղալ: Մենք ապագայում էլ ավելի լավ ենք գործելու: Թիմը կամաց-կամաց գտնում է իր իսկական խաղը»:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը: http://www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 793 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |